Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ
Մինչև երկու տարեկան հասակը երեխան պետք է կարողանա
- Քայլել, մագլցել և վազել,
- Ցույց տալ առարկաներ կամ նկարներ, երբ դրանց անունը տրվում է /օրինակ, քիթը, աչքերը/,
- Մի քանի բառ միասին ասել /մոտավորապես 15 ամսականից/,
- Հետևել պարզ ցուցումների,
- Խզբզել, երբ մատիտ կամ կավիճ ունի ձեռքին,
- Հաճույքով լսել պարզ պատմություններ կամ երգեր,
- Կրկնօրինակել այլոց վարքը,
- Սկսել ինքնուրույն ուտել:
Խորհուրդներ ծնողներին և խնամողներին
- Կարդացեք, երգեք երեխայի համար կամ խաղացեք նրա հետ:
- Երեխային սովորեցրեք խուսափել վտանգավոր առարկաներից:
- Երեխայի հետ խոսեք սովորական լեզվով, մի օգտագործեք մանկական բառեր:
- Շարունակեք կրծքով կերակրել և ապահովեք, որ երեխան բավականաչափ սնունդ ստանա, ինչպես նաև օգտվի ընտանիքի կերակուրներից:
- Երեխային խրախուսեք ուտել, բայց մի ստիպեք:
- Սահմանեք պարզ կանոններ և իրատեսական ակնկալիքներ:
- Գովեք երեխային նրա հաջողությունների համար:
Անհանգստացնող նշաններ
- Արձագանքի բացակայություն,
- Քայլելիս հավասարակշռության պահպանման դժվարություն /դիմեք բուժաշխատողի խորհրդին/,
- Վնասվածքներ և վարքի անբացատրելի փոփոխություններ /հատկապես եթե երեխային խնամել են այլ մարդիկ/
- Ախորժակի բացակայություն:
Շարունակելի