Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները, որոնց հայրերը ժամանակ են անցկացնում իրենց հետ վաղ տարիքում՝ ֆիզիկական խաղեր խաղալով, ավելի հեշտությամբ են կառավարում իրենց վարքն ու էմոցիաները:
Այս առավելությունը դրական ազդեցություն է ունենում, երբ երեխաները մեծանում են և սկսում են հաճախել դպրոց:
Օրինակ՝ Քեմբրիջի համալսարանի կրթության ֆակուլտետի և LEGO հիմնադրամի կողմից իրականացվել է ուսումնասիրությունը, թե ինչպես են մայրերն ու հայրերը խաղում 0-ից 3 տարեկան երեխաների հետ և ինչպես է դա ազդում երեխայի զարգացման վրա: Չնայած նմանություններին, ուսումնասիրությունը պարզել է, որ հայրերն ավելի հակված են ֆիզիկական խաղերի, ինչպիսիք են «խուտուտ տալը», «բռնոցին», «պահմտոցին»: Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի խաղերը օգնում են երեխաներին սովորել կառավարել իրենց զգացմունքները:
Այս ուսումնասիրությունը հիմնված է 78 հետազոտությունների վերլուծության վրա, որոնք իրականացվել են հիմնականում Եվրոպայում և ԱՄՆ-ում 1977-ից 2017 թվականներին: Այս հետազոտությունները ցույց են տվել, որ հայրերի և երեխաների միջև ֆիզիկական խաղերի միջև կա կայուն կապ, ինչը նպաստում է երեխայի՝ իր զգացմունքները կառավարելու ունակությանը:
Ուսումնասիրություններըը ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր վայելում են իրենց հայրերի հետ «բարձրորակ» խաղային ժամանակ, ավելի քիչ հավանականություն է, որ կդրսևորեն գերակտիվություն, էմոցիոնալ կամ վարքային խնդիրներ: Նրանք նաև ավելի լավ են կառավարում իրենց ագրեսիան և ավելի քիչ հավանականություն ունեն հարձակվել այլ երեխաների վրա դպրոցում տարաձայնությունների ժամանակ:
Ֆիզիկական խաղը ստեղծում է զվարճալի և հուզիչ իրավիճակներ, որտեղ երեխաները պետք է կիրառեն ինքնակառավարում: Սա անվտանգ միջավայր է, որտեղ երեխաները կարող են փորձարկել, թե ինչպես արձագանքել: Եթե նրանք սխալ արձագանքեն, նրանք կարող են խրատվել, բայց դա աշխարհի վերջը չէ, և հաջորդ անգամ նրանք կարող են հիշել, որ պետք է այլ կերպ վարվել։
Վաղ տարիքում ծնող-երեխա խաղային փոխազդեցությունները կապված են երեխաների ավելի դրական կոգնիտիվ և սոցիալ-էմոցիոնալ արդյունքների հետ:
Անհրաժեշտ է տարբերակել երեխաների խաղերի տեսակները, և մայրերն, իհարկե, նույնպես կարող են աջակցել երեխաների հետ ֆիզիկական խաղերին: