Երեխայի և ծնողի երջանկության ուղեցույց

Հոգեբանները կարծում են՝ երեխայի կայացման, աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն ծնողների հետ փոխհարաբերությունները:

Երեխային պետք է հաճախ գովաբանել, բայց տեղին: Հոգեբան Ելենա Մակարենկոն ծնողների համար անելիքների ցանկ է առանձնացրել:

Քնքշանքի խոսեր.

·        Ես քեզ սիրում եմ

·        Ես սիրում եմ քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ զայրացած եմ քեզ վրա

·        Շնորհակալություն

·        Ինձ շատ հաճելի է քեզ հետ խաղալ, խոսել, ժամանակ անցկացնել

Պատմեք.

·        Նրա ծննդյան մասին

·        Ինչպես էիք նրան խնամում, երբ նա դեռ շատ փոքրիկ էր

·        Երեխայի անվան պատմությունը

·        Ձեր մասին, երբ նրա տարիքում էիք

·        Պատմեք ձեր դժվարությունների մասին

·        Ասեք, որ երբ դուք բռնում եք նրա ձեռքն ու սեղմում եք երեք անգամ, նշանակում է, որ նրան շատ եք սիրում

·        Պատմեք նրան ձեր նպատակների մասին

Հարցրեք.

·        Ինչի՞ մասին է նա մտածում

·        Ի՞նչ է նա արել ամբողջ օրվա ընթացքում

·        Ի՞նչպես է անցել օրը

·        Հարցրեք նրա ընկերների մասին

Սովորեցրեք.

·        Ի՞նչպես համացանցի կամ գրքի միջոցով գտնել հարցի պատասխանը, երբ այն չգիտեք

·        Ինչպե՞ս ծալել հագուստը

·        Ինչպե՞ս մաքրել տունը

·        Ինչպե՞ս խնամել կենդանիներին

·        Հոգ տանել սիրելի մարդկանց մասին

·        Ինչպե՞ս անել մի բան, որը նրա մոտ չի ստացվում

·        Ինչպե՞ս պատրաստել համեղ թխվածք

Ժամանակ հատկացրեք.

·        Երեխայի հետ որևէ ժամանցի վայր այցելեք

·        Նրա հետ գիրք կարդացեք

·        Օրն անցկացրեք միասին զբոսնելով

·        Թատրոն կամ կինո այցելեք

·        Ծանոթացրեք նրան արվեստին

·        Միասին խաղացեք խաղահրապարակում

·        Միասին ավազե ամրոց կառուցեք

·        Ժպտացեք, երբ երեխան ձեզ մոտ է գալիս

Ազատվեք.

·        Մշտապես ճիշտ լինելու մտքից

·        Երեխայի նկատմամբ մեղքի զգացումից