Կամակորությունն առաջանում է.
- Երբ երեխաների առջև արգելքներ են դնում:
Ծնողները միշտ զբաղված են իրենց գործերով:
Երեխային պարզ չէ այն գործունեության արգելքի պատճառը, որը նա կատարում է:
Ի տարբերություն մանկական կոլեկտիվի` տանը մրցակիցներ չկան:
Ծնողները վերաբերում են երեխային ինչպես վերադասը ստորադասին:
Ծնողները բավականաչափ գիտելիքներ չունեն երեխայի դաստիարակության վերաբերյալ:
Ծնողներն անտարբեր են երեխայի հետաքրքրությունների հանդեպ:
Ծնողները երեխայի հետ խոսում են մեծի լեզվով:
Երեխան հաճախ դժվարանում է արտահայտել իր մտքերը, նա նեղսրտում է, որ իրեն չեն հասկանա և դա արտաքուստ դիտվում է որպես կամակորություն:
Ծնողները չեն սովորեցնում երեխային մտածել, այլ տալիս են պատրաստի լուծումներ:
Երեխան երբեմն հրաժարվում է այս կամ այն գործը կատարելուց, ոչ թե որովհետև կամակոր է, այլ վախենում է սխալվելուց:
Ծնողները հաճախ երեխային պարտադրում են անել այն, ինչ որ իրենք կյանքում չեն հասցրել անել:
Շատ դեպերում կամակորությունն առաջանում է այն ժամանակ, երբ ծնողները հետևողական չեն իրենց խոսքին:
Ծնողները չեն ամրապդում երեխայի մոտ հասուն վարքը, այդ պատճառով «հիվանդը» կամ «մանկականը» կարող է հաճելի թվալ իրենց:
Երեխային ձեռնտու է լինել կամակոր, հիվանդ, քանի որ այս դեպքում նա ուշադրության կենտրոնում է լինում և մեծերը կատարում են իր բոլոր ցանկությունները:
«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար նյութը ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը: