Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
- Եղիր երախտապարտ եւ ասա «շնորհակալություն» ցանկացած նվերի համար, որ ստանում ես:
- Մի ծաղրիր որեւէ մեկին եւ ոչ մի պատճառով: Մարդկանց նյարդերի հետ խաղալով` դու կմատնես քո թուլությունը կամ մարդիկ կկարծեն, որ դու դաժան ես:
- Եթե գնացել ես որեւէ միջոցառման, որին քեզ հրավիրել են, բայց ձանձրալի է, նստիր լուռ եւ ձեւացրու, որ հետաքրքրված ես, չէ՟ որ նրանք անում են իրենց ուժերի ներածի չափ:
- Եթե տրորել ես որեւէ մեկի ոտքը, ներողություն ասա:
- Հազալիս կամ փռշտալիս փակիր բերանդ ձեռքով, իսկ քիթդ մի մաքրիր հանրության առջեւ:
- Դուռը բացել-անցնելուց հետո նայիր` կա, արդյոք, հետեւիցդ եկող որեւէ մեկը: Եթե այո, մի քանի վայրկյան պահիր դուռը բաց: Եթե տարեց կամ հատուկ կարիքներ ունեցող է մոտեցողը, բռնած պահիր, մինչեւ նա կանցնի:
- Եթե նկատում ես, որ մայրիկդ, հայրիկդ, ուսուցիչդ կամ հարեւանն աշխատում են որեւէ բանի վրա կամ որեւէ իր են տանում, հարցրու` «կարո՟ղ եմ օգնել»: Եթե պատասխանեն «այո», օգնիր:.
- Եթե որեւէ մեծահասակ հորդորում է քեզ անել որեւէ բան, արա առանց մրթմրթոցի ու ժպիտով:
- Օգտվիր սպասքի պարագաներից ինչպես հարկն է: Եթե չգիտես օգտագործման կանոնները, հարցրու ծնողներիդ կամ հետեւիր մեծահասակներին:
- Մի վերցրու ամենամեծ պատառն առաջարկվող ափսեից եւ կեր այնքան, որ մյուսներին էլ բաժին հասնի:
- Եթե սեղանի շուրջ նստած են մեծահասակները, խնդրիր մայրիկին կամ հայրիկին, որ քեզ փոխանցեն այն, ինչ ուզում ես: Եթե մայրիկն ականջիդ ասի` «կգնանք տուն, կուտես» կամ «ես քեզ համար կգնեմ հետո», այլեւս մի շարունակիր պահանջել:
- Ուտելիս անպայման անձեռոցիկ օգտագործիր: Եթե հատուկ առիթ է, կտորե անձեռոցը գցիր ծնկներիդ, որ կերակուրը չթափես հագուստիդ եւ հարկ եղած դեպքում սրբես բերանդ:
- Մի ձգվիր դեպի սեղանի` հեռվում դրված կերակուրները: Խնդրիր, թող փոխանցեն: