Հաճախ կամակորությունների հիմնական պատճառը սխալ դաստիարակությունն է: Երեխան լացով անընդհատ հասնում է իր ցանկությունների բավարարմանը, իսկ մեծահասակներն էլ դրանք կատարում են:
Աստիճանաբար երեխայի մոտ սովորություն է ձևավորվում ամեն ինչին հասնել լացով ու գոռոցներով: Աննկատ կերպով դա դառնում է բնավորության գիծ:
Ամենափոքրերի մոտ կամակորությունները կարող են դրսևորվել անցանկալի համառությամբ: Օրինակ, կես տարեկան փոքրիկը կարող է ամեն կերպ ցանկանալ տիրանալ իր ուշադրությունը գրաված առարկային: Որևէ «չի կարելի» չի կարող նրան կանգնեցնել: Իսկ երբ այդ իրը հեռացնում են տեսադաշտից, երեխան փորձում է հանել այդ իրն, օրինակ, դարակից: Նման տեսարաններն ավարտվում են լացով:
Երեխայի աճին զուգահեռ կամակորությունները սկսում են գիտակցված ու կանխամտածված բնույթ կրել` դառնալով ցանկալիին հասնելու սովորական միջոց:
Հաճախ կամակորությունը սխալմամբ համարում են նյարդային դրսևորում. երեխան գոռում է, ձեռքերը թափահարում, նետում է խաղալիքները, հարվածում է ոտքերով, պառկում է հատակին ու գոռում: Ծնողներն երեխային պետք է ցույց տան մասնագետ բժշկի, որպեսզի բացառեն նյարդայնության մասին կասկածները:
Ինչ անել, եթե երեխան կամակորություն է անում
Թույլ տվեք, որ երեխան մնա ինքն իր հետ
Նախ և առաջ սովորեք գոնե արտաքուստ հանգիստ ընդունել ու տանել երեխայի գոռոցը: Նման պահին երեխային ցանկալի է մենակ թողնել, մինչև այդ վիճակն կանցնի: Պետք է հասկանալ, որ երեխայի ցուցադրած էմոցիոնալ տեսարանը հաշվարկված է հանդիսատեսի ու համակրողների համար: Իսկ եթե մանկիկը մշտապես համոզվի, որ լացը չի օգնում և շրջապատի մարդկանց վրա չի ազդում, ապա հիստերիա խաղարկելու սովորույթը կանցնի:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների դեմ- մաս 1
Շարունակելի
Նյութն ըստ baby.ru կայքի