Նորածնի պորտիկի խնամքի հետ կապված խորհուրդներ
- Երեխայի պորտիկը պահել մաքուր, բաց և չոր վիճակում
Ձեռքերով պորտիկի հետ շփվելուց առաջ լվացվել օճառով և ջրով
Երեխային հագցնել միայն մաքուր հագուստ
Մեզի կամ այլ նյութերի հետ պորտիկի շփման դեպքում մաշկի այդ հատվածը լվանալ մանկական կամ հեղուկ օճառով
Օճառը պետք է լինի միայն փոքրիկինը
Մաշկի լվանալուց հետո այն չորացնել մաքուր սրբիչով
Տակդիրը անհրաժեշտ է հագցնել պորտիկի մակարդակից ցածր
Չծածկել պորտիկը վիրակապով կամ կպչուն սպեղանիով
Չմշակել պորտիկը որևէ հակասեպտիկ նյութով`փոշի կամ լուծույթ