Դուք ծննդատնից փոքրիկին բերել եք տուն և... դառնում եք նրա համար ոչ միայն մայրիկ և հայրիկ, այլ նաև բժիշկ, ուսուցիչ, հասակակից, ընկեր և հոգեբան, քանի որ հենց այդ քնքուշ տարիքում ամեն բան ասոցացվում է Ձեզ հետ, Ձեր միջոցով նա ծանոթանում է շրջակա միջավայրին:
Չնայած նա փոքրիկ է, սակայն արդեն ունակ է էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացման: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Հաստատել կապ, քանի որ երբ նա արդեն 3 ամսական կլինի, դուք պետք է պատրաստ լինեք նրա հետ շփման:
Այժմ փոքրիկը հիմնականում քնած է և դուք նրա հետ շփվում եք օրը մի քանի անգամ: Ժպիտ, քնքուշ բառեր, շփում (մերսում) և ձեռքի վրա պահել նրան. ահա այն ամենը, ինչ հարկավոր է Ձեզ: Մի վախեցեք նրան երես տալուց, քանի որ հոգեբանները կարծում են, որ մինչ 3 ամսականը նրա հիշողության մեջ չեն մնում այդ ամենը, սակայն Ձեզ զգալ, սիրել և մտերմանալ նա ունակ է:
Խորհուրդ № 1- Ցույց տվեք փոքրիկին Ձեր ամբողջ սերը, կապ հաստատեք նրա հետ: Լսեք Ձեր սրտին: Սիրելի մայրիկեր, հանց դա Ձեզ կօգնի Ձեր փոքրիկի հետ շփման գործում: Վերբերվեք նրան զգուշորեն:
Միմյանց հասկանալը կդառնա գրավական հետագա շփման համար:
Խորհուրդ № 2- Մի եղեք դյուրագրգիռ: Երբեք, ոչ մի հանգամանքներում ոչ նորածինի, ոչ 17 տարեկանի հետ: Փոքրիկը դրան կարող է արձագանքել լացով և գոռոցներով: Երբ նա այդքան փոքրիկ է, ապա դժվար է հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Առաջին հերթին, փոքրիկի հետ նուրբ զրուցեք, անգամ եթե նրա գոռոցները Ձեզ հունից հանել են: Երկրորդ` կողմնորոշվեք արդյոք նա թաց չէ: Գուցե հոգնել է կամ սոված է: Հնարավոր է նաև, որ ինչ որ բան նրան խանգառում է` խաղալիքը կամ ծծակը: Կամ գուցե նա հիվանդ է` գրիպ, հազ, գազիկներ փորում: Անհրաժեշտ է գտնել գլխավոր պատճառը: Եվ արդյունքում որպես պարգև կստանաք Ձեր փոքրիկի ժպիտը:
Եթե Դուք չհետևեք այս խորհրդին, ապա, դա կդառնա նևրոզի պատճառ, որի անդյունքում նա հաճախ կամակորություններ է անում, չի հասցնում դպրոցում, հասակակիցների հետ շփման խնդիրներ է ունենում: Այդ ամենը արդյունք է Ձեր դյուրագրգռության կամ ծնողների միջև կոնֆլիկտների:
Շարունակելի
Նյութն ըստ kid.ru կայքի