Փոքրիկին բարուրելու հետ կապված շատ տարբեր կարծիքներ կան:Նախկինում գտնում էին, որ դա պաշտպանում է նրան ինֆեկցիաներից:
Սակայն դա չունի գիտական հիմնավորում: Նախընտրելի է երեխային հագցնել ազատ և բամբակյա հագուստներ կամ բրդյա գործվածք, կամ գոնե բարուրել միայն մարմնի ստորին մասը` գլուխը և ձեռքերը թողնելով ազատ:
Ամուր բարուրելն աննպատակահարմար է մի շարք տեսանկյուններից.
1.Ստոծանու շարժումների սահմանափակումը նվազեցնում է թոքերի օդափոխումը
2.Մարմնի որոշ մասերում նվազեցնում և դժվարեցնում է արյան շրջանառությունը
3.Օդի բարակ շերտը երեխայի մարմնի և տակաշորերի միջև թույլ չի տալիս ջերմոթյունը պահել
4.Վերջույթների շարժումների սահմանափակումը բացասաբար է անդրադառնում նյարդամկանային կոորդինացիայի զարգացման վրա
5.Գլխով ամուր բարուրումը դժվարեցնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանն այնքան, որպեսզի ամուր կպչի կրծքին
6.Բարուրված երեխաներն ավելի շատ են քնում և ավելի քիչ կուրծք պահանջում, որը խանգարում է նորմալ կաթնարտադրոությանը:
«Նորածինների խնամքի հիմունքներ և կրծքով սնուցում»
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական Տարածաշրջանային Բյուրո