Ձևեր
Ծծակի ձևը կարող է լինել տարբեր`
- սովորական,
- անատոմիական,
- օրթոդոնտիկ:
Սովորական ձևն ունենում է կլոր ծծակը (դասական): Լատեքսից պատրաստվածն ավելի շատ է հիշեցնում մոր կուրծքը, քան մյուսները:
Անատոմիական ծծակներն ավելի երկարավուն են, ուստի ճնշումը հավասարաչափ է բաշխվում: Անատոմիական ծծակները լինում են թե փոքր և թե մեծ երեխաների համար: Ծծակի երկարությունը չպետք է լինի ավելին, քան 1.5 սմ: Փոքրիկը կարող է ծծել անատոմիական ծծակը լեզվի տափակ կողմով. մի անհանգստացեք, դա վտանգավոր չէ և չի վնասի լնդերը:
Օրթոդոնտիկ ծծակը փոքր է, ունի բալի ձև և քիչ տեղ է զբաղեցնում բերանում: Ծծակի այս ձևը մեծապես նվազեցնում կամ նույնիսկ բացառում է բերանի կծվածքի խախտումները` նպաստելով դրա նորմալ ձևավորմանը:
Օրթոդոնտիկ ձևը հարմար է կրծքով կերակրվող նորածիններին, քանի որ այն նման է մոր կրծքին: Արտադրվում են նաև հատուկ օդաջրատար փականով մոդելներ, որի միջոցով նվազեցվում է ճնշումը դեպի դուրս:
Ծծակը չպետք է օգտագործել չափից ավելի: Կրծքով կերակրվող երեխային ավելի քիչ է այն անհրաժեշտ, իսկ արհեստական կաթնախառնուրդ ուտող փոքրիկին պետք է տալ սնվելուց անմիջապես հետո` ծծման ռեֆլեքսի ամբողջովին բավարարման համար:
Ըստ փորձագետների, ծծելու ռեֆլեքսն արտացոլում է նյարդային համակարգի հասունությունը: Եթե նորածինը ծծելու ցանկություն ունի, ավելի լավ է ծծի ծծակ, այլ ոչ թե մատ:
Պաշտպանիչ շերտ
Օղակի պաշտպանիչ շերտն առկա է, որպեսզի երեխան կուլ չտա ծծակը, այդ իսկ պատճառով այն հիմնականում լինում է բավականին լայն: Բայց դրա հետ մեկտեղ, այն չպետք է փակի նորածնի քիթն ու չպետք է լինի շատ ծանր:
Կարևոր է նաև, որ այն ունենա անցքեր` նախատեսված օդափոխության կամ թքի համար, որոնք էլ կկանխեն դրա կպչելը մաշկին: Հակառակ դեպքում դրա մեջ կկուտակվի թուք, որն էլ կառաջացնի մաշկի գրգռում:
Ցանկալի է, որ պաշտպանիչ շերտը լինի միաձույլ և ոչ թե կազմված լինի մի քանի մասերից, որոնք կարող են կոտրվել: Օղակը, որից բռնում է փոքրիկը, պետք է ամուր կպած լինի ծծակին:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...