Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Ֆիզիկական զարգացում
- Չնայած երեխաները պատրաստ են գոյատեւել մայրիկի արգանդից դուրս, բայց նրանց մարմնի շատ մասեր դեռ անհաս են:
Բոլոր երեխաները խիստ «զբաղված են» իրենց մարմնով: Ամեն ինչ նրանց համար նոր է, եւ ոչինչ նախկինում չի օգտագործվել: Առաջին երեք ամիսներին երեխայի աղիքները սկսում են սովորել աշխատել: Դուք կարող եք փոքրիկի դեմքի արտահայտությունից եւ գույնից հասկանալ` ինչ է կատարվում նրա օրգանիզմում:
- Քանի որ փոքրիկները չեն հասկանում` ինչ է կատարվում իրենց շուրջը, նրանք կարող են նեղվել շատ բան տեսնելիս կամ անելիս:
Նրանք կարող են ծանրաբեռնվել ձայներից, գույներից, պատկերներից եւ այն ամենից, ինչը արգանդի կյանքից դուրս է: Երբեմն դա չափից ավելի շատ է: Բարձր ձայները երեխային վախեցնում են հիմնականում առաջին երեք ամիսներին: Փոխարենը նրանք կարող են հանդարտվել մեղմ ձայներ լսելով: Նրանց կարող է դուր գալ նաեւ այն երգն ու երաժշտությունը, որը լսել են նախքան ծնվելը: - Շատ փոքրիկներ, որոնք մինչեւ 3 ամսական են, շատ են լացում հատկապես ուշ կեսօրին կամ երեկոյան:
- Այս լացը նաեւ մասամբ այն պատճառով է, որ փոքրիկը սովոր չէ այն ամենին, ինչ կատարվում է իր ներսում եւ արտաքին աշխարհում:
Լաց
Ուշադրություն` Թափահարելը կամ ուժեղ ճոճելը փոքրիկին հանգստացնելու լավագույն միջոցը չէ: Այն կարող է վախեցնող ու ցավոտ լինել փոքրիկի համար, անգամ եթե դադարեցնի լացը: Բացի այդ, այն կարող է տարբեր վնասվածքներ հասցնել երեխային` թե ֆիզիկական, թե հոգեկան: Մի խոսքով` ԵՐԲԵՔ մի թափահարեք փոքրիկին` նրա ձայնը կտրելու համար:
Աղբյուրը` www.cyh.com