Ընտանիք կազմելը փոխադարձ պատասխանատվություն է, ու երբ սկսում ես մտածել երեխա ունենալու մասին, դա վերաբերում է ոչ միայն մայրիկին, այլև ապագա հայրիկին։
Հղիությունն այն փուլն է, երբ տղամարդու դերը նույնքան կարևոր է, որքան կնոջը։
Հայրությունը պարզապես կենսաբանական դեր չէ։ Դա հոգեբանական պատրաստակամություն է՝ լինել աջակցող ամուսին, խելամիտ ուղեկից, ու, իհարկե, սիրող ու պատասխանատու հայր։
Ինչ է նշանակում ընդունել հայրության դերը
Երբ որոշում ես, որ ժամանակն է ընտանիքը համալրել փոքրիկով, ամենակարևոր քայլերից մեկը «հայրությունը» սրտով ընդունելն է։ Այդ պահից սկսած դու դառնում ես ապագա երեխայի կյանքի ուղեկիցը՝ սկսած հղիության պահից մինչև ծնունդ և դրանից հետո։
Հղիության ընթացքում կինը ենթարկվում է ֆիզիկական և հուզական բազմաթիվ փոփոխությունների։ Դու՝ որպես ամուսին, պետք է լինես նրա հենարանը։ Նա ոչ մի բան միտումնավոր չի անում՝ դա պարզապես հորմոնների, նոր պայմանների ազդեցությունն է։ Քո համբերությունը, հասկացողությունը, աջակցությունը և հոգատար վերաբերմունքը հենց այն արժեքներն են, որոնք կդարձնեն հղիությունն ավելի առողջ ու երջանիկ։
Եվ իհարկե, երբ երեխան ծնվի, քո կյանքում նույնպես կլինեն փոփոխություններ։ Հնարավոր է որոշ ժամանակ կարիքներդ երկրորդական դառնան, բայց եթե դու պատրաստ ես այս ամենին՝ հայրությունը կդառնա քո կյանքի ամենագեղեցիկ փորձառություններից մեկը։
Կարևոր խորհուրդներ ապագա հայրիկներին
1. Անցեք առողջ ապրելակերպի
Սննդակարգում և կենսակերպում դրական փոփոխությունները ոչ միայն կբարձրացնեն պտղաբերությունը, այլև կօգնեն ձեր օրգանիզմին պատրաստվել այս նոր փուլին։
2. Սկսեք ընդունել կալցիում և վիտամին D
Այս նյութերը կարևոր են տղամարդկանց պտղաբերության համար։ Սննդային աղբյուրներն են՝ յուղազերծ կաթ, մածուն, ձուկ և արևային ճառագայթներ։
3. Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը
Հնարավորինս նվազեցրեք կամ դադարեցրեք ալկոհոլի օգտագործումը։ Սպերմների որակը զգայուն է ալկոհոլի հանդեպ։
4. Դադարեցրեք ծխելը
Ծխելը նվազեցնում է սպերմների քանակն ու շարժունակությունը։ Նաև մի մոռացեք, որ պասիվ ծխախոտը վնասակար է թե՛ կնոջ, թե՛ պտղի համար։
5. Կրճատեք սթրեսը
Հանգստությունը մեծացնում է պտղաբերության հնարավորությունները։ Դրա համար կարող եք սկսել մեդիտացիա, սպորտ կամ պարզապես գնալ արձակուրդի։
6. Աշխատավայրում պահպանեք անվտանգություն
Որոշ աշխատանքային պայմաններ (քիմիկատներ, ճառագայթում) կարող են վնասել սպերմներին։ Եթե հնարավոր է, խնդրեք ժամանակավոր փոփոխություն կամ խուսափեք վտանգավոր միջավայրից։
7. Խուսափեք վնասակար սպորտաձևերից
Որոշ ինտենսիվ սպորտաձևեր (օրինակ՝ բռնամարտ, հեծանվավազք առանց պաշտպանության) կարող են վնասել սեռական օրգանները և խոչընդոտել սպերմների արտադրությունը։
8. Անցեք բժշկական հետազոտություն
Ցանկալի է, որ ինչպես կինը, այնպես էլ տղամարդն անցնեն նախնական բուժզննում նախքան հղիանալը՝ հնարավոր խնդիրները բացահայտելու նպատակով։
9. Գենետիկ թեստավորում
Եթե ձեր ընտանիքում եղել են գենետիկ հիվանդություններ կամ ժառանգական խնդիրներ, խորհրդակցեք բժշկի հետ՝ նախապես դրանք գնահատելու և կանխելու նպատակով։
Եզրակացություն
Հայրությունը պատասխանատվություն է, բայց եթե հոգեպես պատրաստ ես՝ այն դառնում է կյանքի ամենահատուկ ու երջանիկ ճանապարհներից մեկը։ Եթե ունես հարցեր կամ դժվարություններ, մի խուսափիր խորհրդակցելուց՝ ընտանիքիդ, ընկերներիդ կամ մասնագետի հետ։ Դու մենակ չես։ Ճիշտ աջակցությամբ դու կարող ես դառնալ հիանալի հայր։