Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Վզիկային անբավարարություն
Հղիության ժամանակ արգանդի վզիկը փակ է յուրահատուկ խցանով: Երբեմն արգանդի վզիկը սկսում է ժամանակից շուտ լայնանալ, հատկապես դա լինում է 3-րդ կամ 4-րդ ամիսներում: Այս վիճակը կոչվում է ցերվիկալ (վզիկային) անբավարարություն: Արգանդի վզիկի ցանկացած լայնացումը կարող է վեջանալ ամնիոտիկ հեղուկի արտահոսքով և արդյունքում առաջանալ վիժում: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է վզիկային անբավարարություն, ապա անհրաժեշտ է կատարել արգանդի վզիկի կարում` «սերկյաժ»: Կարերը հանվում են ծննդաբերությունից 1-2 շաբաթ առաջ:
Արտարգանդային հղիություն
Այդ ախտաբանությունը կոչվում է նաև էկտոպիկ, երբ էմբրիոնը սկսում է զարգանալ արգանդի սահմաններից դուրս, հաճախ ֆալոպյան փողում: Եթե
ժամանակին այն չի ախտորոշվում, ապա 2-3 ամսվա ընթացքում աճող էմբրիոնը պատռում է փողը. արդյունքում սկսվում է ներքին արյունահոսություն, որը վտանգավոր է մոր համար: Էկտոպիկ հղիության ժամանակ կնոջ մոտ կան հղիության որոշ նշաններ, թեթևակի ցավեր և անհանգստություն:
Բուժումը վիրահատական է` էմբրիոնի և փողի հեռացումով: Արտարգանդային հղիությունը, բարեբախտաբար, հազվադեպ երևույթ է` առաջանում է կանանց 1% մոտ: Նշանները` դաշտանի ուշացում, ցավ որովայնի ստորին մասում, սրտխառնոց, գլխապտույտ, ուշագնացություն և այլն:
Շարունակելի
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց
Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան