Հղիության ընթացքում կինը ստիպված է լինում որոշ սահմանափակումներ մտցնել իր կյանքում:
Շատ դեղեր եւ դեղամիջոցներ են հակացուցված հղիության ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ հղիության առաջին եռամսյակում սրտխառնոցը փչացնում է անգամ մայրանալու ուրախությունը: Ահա, թե ինչ կարող ենք առաջարկել.
- Երբեմն դրական ազդեցություն է ունենում լողավազանը
- Արեւածաղկի բոված, առանց աղի սերմերը նույնպես կարող են օգուտ տալ, բայց չչարաշահեք, քանի որ դրանք մեծ կալորիականություն ունեն
- Արյունոտ Մերի խմիչքը, որը պարունակում է լոլիկի եւ կիտրոնի հյութ, եւս լավ միջոց է՝ սրտխառնոցի դեմ պայքարում, բայց հիշեք, որ աղ չարժե ավելացնել
- Ցիտրուսային մրգեր – մանդարին, նարինջ, թուրինջ, պամելո՝ սրանք լավ ազդեցություն են թողնում մարմնի վրա. կարող եք ուտել նաեւ նարնջի՝ շաքարապատ կեղեվը
- Դրսում զբոսանքը շատ է օգնում. ամռանն արժե զբոսնել երեկոյան, երբ շոգը նահանջել է, իսկ ձմռանը՝ արեւոտ կեսօրին, երբ ցուրտ չէ: Ավելի արդյունավետ է անտառում զբոսանքը:
- Կախված նրանից, թե որ ժամին է սրտխառնոցը սկսում, օրակարգ կազմեք՝ զբոսանք, սնունդ, մարզանք, քուն
- Անանուխն ու անանուխի թեյը հանգստացնող տարբերակ են
- Խնձորն ու խնձորից պատրաստված կերակուրը ներդաշնակ է դարձնում օրգանիզմի ֆունկցիան
- Թարմ հատապտուղները՝ ազնվամորի, մոշ, լոռամիրգ, շատ օգտակար են սրտխառնոցի ժամանակ:
Աղբյուրը՝ geniuspregnancy.com