Իմացեք` ինչ է նշանակում այն անունը, որով պատրաստվում եք անվանակոչել ձեր փոքրիկին. “Ա” տառով սկսող անուններ

Ասում են`անունը փոխում է անգամ մարդու ճակատագիրը:

Հաճախ ծնողներն իրենց նորածնին անվանակոչում են տատիկ-պապիկների անուններով` չմտածելով անգամ, որ հետագայում այդ անունը կարող է դառնալ ժամանակավրեպ ու ծաղրուծանակի  պատճառ լինել:

Եթե չեք կողմնորոշվում` ինչ անուն ընտրել ձեր փոքրիկի համար, քանի դեռ նա ձեր փորիկում է, օգտվեք մեր բացատրական ուղեցույցից:

“Ա” տառով սկսող աղջկա անուններ

ԱԻԴԱ- ճնճղուկ /հուն./, պարգև, նվեր /արաբ./
ԱԼԻՆԱ-գեղեցկուհի,արաբական ԱԼԻ անվան իգական տարբերակն է, համ. ԱԼԲԻՆԱ, ԱԴԵԼԻՆԱ, ԵԼԵՆԱ

ԱԼԻՍԱ-ազնվական /գերմ./ ճշմարիտ /հուն./ համ.- ԱԼԵՔՍԱՆԴՐԱ
ԱԼԼԱ- ուրախ /ուրախ/
ԱՄԱԼՅԱ- աշխատասեր /գերմ./
ԱՆԱՀԻՏ- խիզախ /հուն./
ԱՆԳԵԼԻՆԱ- հրեշտակ / անգլ/
ԱՆԻ- գեղեցիկ / հավայան կղ../
ԱՆՆԱ- Աստծո ողորմություն /հրեա./
ԱՐԱՔՍՅԱ-Արաքս գետի անվանումից առաջացած
ԱՐՄԻՆԵ-հայուհի, ցանկալի /արաբ/
ԱՍՊՐԱՄ-ճերմակ / հայկ./
ԱՍՏՂԻԿ-աստղիկ /հայկ./ Հին դիցաբանության աստվածուհի

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

“Ա” տառով սկսող տղայի անուններ


ԱԲԵԼ- շունչ, օդ / հրեա./
ԱԲԳԱՐ-ավագ այր /հայկ/
ԱՎԵՏԻՔ- բարի լուր,/ հայկ./ ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏ
ԱԼԲԵՐՏ- ազնավազարմ /գերմ./
ԱԼԵՔ, ԱԼԻԿ- պաշտպան /հուն./
ԱԼԵՆ-համաձայնություն /ֆրանս/
ԱՆԴՐԱՆԻԿ- ավագ /հայկ./ ուճեղ տղամարդ /հուն/
ԱՐԱ, ԱՐԱՅԻԿ-հին հայկական դիցաբանության աստված
ԱՐԱՄ- ազնվազարմ/հայկ./ հանգիստ, գթասիրտ/ պարս./
ԱՐԱՄԱՅԻՍ-հայկական /հայկ./
ԱՐՏԱԿ-ճարպիկ, արագաշարժ/հայկ./
ԱՐՏԱՇԵՍ-արդար տիրակալ /պարս./
ԱՐԹՈՒՐ-արջ /հուն./ արևի պարգև /հայկ./
ԱՐԾՐՈՒՆ- մկրտված/հայկ./
ԱՐՇԱԿ-արջ/ պարս./
ԱՏՈՄ-անբաժանելի /հուն./
ԱՐՄԵՆ, ԱՐՄԱՆ-հայ տղամարդ /հայկ./
ԱՐՍԵՆ-տղամարդ, տղամարդկային /հուն./