Ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ միայն ռեզուս բացասական մոր և ռեզուս դրական պտղի պարագայում:
Ռեզուս բացասական պտղի դեպքում հակամարմինները, անգամ եթե նախորդ հղիությունից մնացել են, չեն ազդում և ռեզուս-կոնֆլիկտ չի զարգանում:
Երեխայի ռեզուս գործոնը ժառանգվում է ծնողներից: Եթե մայրն ու հայրը ռեզուս բացասական են, երեխան նույնպես միշտ ռեզուս բացասական գործոն կունենա և երբևէ ռեզուս կոնֆլիկտ չի առաջանա: Եթե հայրը ռեզուս դրական է, 75 տոկոս հավանականությամբ երեխան նույնպես ռեզուս դրական կլինի:
25 տոկոսի պարագայում դրական ռեզուսով հոր երեխան կարող է ունենալ բացասական ռեզուս: Այս պարագայում մոր մոտ հակամարմիններ չեն առաջանում ռեզուս-կոնֆլիկտի խնդիր չկա:
Որպեսզի հակամարմիններ առաջանան, մայրը պետք է սենսիբիլիզացված լինի ռեզուս գործոնին, այսինքն նրա արյունը պետք է մեկ անգամ գոնե հանդիպած լինի մարդու, հաճախ պտղի, ռեզուս-դրական արյան հետ:
Դա կարող է տեղի ունենալ մի քանի դեպքերում.
- Ծննդաբերության ժամանակ: Ծննդաբերությունը միշտ ուղեկցվում է արյունահոսությամբ: Մանկիկի արյունից խառնվում է մոր արյանը և եթե այն ռեզուս դրական է, հակամարմիններ են առաջանում: Ծնված մանկիկի վրա դրանք որևէ կեերպ չեն ազդում, բայց հաջորդ երեխայի վրա կարող են ազդել:
- Հղիության ժամանակ փորի վնասվածքներից: Հարվածի դեպքում ընկերքի կամ պտղի անոթներից կարող է պայթել և արյունը խառնվի մոր արյան հետ, ինչը կհանգեցնի հակամարմինների առաջացմանը:
- Հղիության ժամանակ արյունահոսությունների կամ ընկերքի մասնակի շերտազատման դեպքում:
- Վիժման դեպքում: Որքան ավելի ուշ շրջանում է վիժումը տեղի ունենում, այնքան ավելի մեծ է հակամարմինների առաջացման հավանականությունը: Վաղ փուլում(մինչև վեց շաբաթական), երբ դեռ էմբրիոնն իր էրիթրոցիտները չունի, մոր սենսաբիլիզացիան զրոյական է:
- Բժշկական աբորտի դեպքում:
- Արտաարգանդային հղիությունից հետո:
- Արյան փոխներարկումից հետո, եթե հանկարծ սխալմամբ ռեզուս դարական արյուն ներարկվի, որն էլ հղիության ժամանակ կարող է ռեզուս-կոնֆլիկտի պատճառ դառնալ:
Սակայն անգամ վերը թվարկված վիճակների դեպքում սենսաբիլիզացիան դեռ հարյուր տոկոսանոց չէ:
Ռեզուս դրական երեխայի ծնվելուց հետո մոր մոտ հակամարմինների առաջացման հավանականությունը ընդամենը 17 տոկոս է:
Արյան մեջ հակամարմինների առկայության մասին կարելի է իմանալ արյան համապատասխան անալիզի դեպքում: Ռեզուս բացասական մայրերին նման անալիզ արվում է երկու շաբաթը մեկ անգամ հղիության վերջին ամիսներին, իսկ ծննդաբերության նախորդող հատվածում` ամեն շաբաթ:
Շարունակելի
Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե որ դեպքերում չի կարող առաջանալ ռեզուս-կոնֆլիկտ
Նյութն ըստ mama.ru կայքի