Ծննդաբերության վախ լինում է համարյա բոլոր կանանց մոտ, և դրանից ազատվելը այդքան էլ հեշտ չէ:
Կարելի է նրանց հետ ժամերով խոսել այն մասին, որ բոլորն էլ ծննդաբերում են, դու էլ կծննդաբերես, սակայն նմանատիպ խորհուրդները այդքան էլ օգտակար չեն: Յուրաքանչյուր վախ կարելի է հաղթահարել, մնում է միայն ցանկանալ:
Վախ N1. Իմ փոքրիկի հետ ինչ-որ բան այն չէ
Եթե դուք նորմալ հղիացել եք, բոլոր անալիզները կարգին են , ապա բարդություններ ունենալու հավանականությունը շատ քիչ է: Բնությունը ամեն բան մտածել է. նա ամեն պայման ստեղծել է առողջ փոքրիկ ծնելու համար: Մի կարդացեք «մինչ ծննդաբերությունը ես ինձ լավ էի զգում, իսկ հետո քիչ էր մնում մահանայի» թեմայով սարսափ պատմություններ: Հիշեք, վատը միշտ ավելի լավ է հիշվում, քան լավը և բոլորը հիշում են միայն բացասականի մասին: Եվ, ի վերջո, միշտ չէ, որ նմանատիպ պատմությունները ճիշտ են: Ավելի ճիշտ, շատ ծննդկաներ երբեմն թաքցնում են փաստը, որ իրենք ծխում են, օգտագործել եմ ալկոհոլ և վարել են ոչ ակտիվ կյանք:
Վախ N2. Ինձ համար շատ ցավոտ կլինի
Դուք հավանաբար մտածում եք, որ երեխա ծննդաբերելը անտանելի ցավոտ է: Բացի այդ, ֆիլմերը, գրքերը և այլ մասսայական ինֆորմացիոն միջոցները հաճախ ծննդաբերությունը ներկայացնում են որպես բարդ պրոցես, որը անհնար է կառավարել: Նմանատիպ ֆիլմեր քիչ նայեք և հազվադեպ կարդացեք պատմություններ ծննդաբերության մասին: Իրականում, յուրաքանչյուր ծննդաբերություն կարելի է ցավազրկել ոչ միայն բժշկական, այլ նաև ավանդական մեթոդներով: Մեկին հատուկ մերսումն է օգնում, մյուսին առոմաթերապիան, երրորդին պարզապես անհրժեշտ է ամուսնու աջակցությունը: Ծայրահեղ դեպքում կատարվում է ներարկում: Ընդհանուր առմամբ, առողջ, ուժով լի կինը կարող է ծննդաբերել առանց որևէ դժվարության:
Վախ N3. Ես պատրաստ չեմ ծննդաբերության
Մտածեք այն մասին, որ առողջ երեխաներ ծնում են սայլակով տեղաշարժվող հաշմանդամ կանայք: Բարեհաջող ծննդաբերում են նաև առանց վերջույթների կանայք: Եվ ինչու առողջ, ուժով և էներգիայով լի կինը չի կարող երեխա ծնել: Եթե Դուք զբոսնել եք մաքուր օդում, հաճախել եք լողավազան, հղիների համար նախատեսված վարժություններ եք արել, ապա խնդիրները վախենալու չեն: Շատ ավելի վտանգավոր է հոգեպես անպատրաստ ծննդաբերելը: Եթե դուք ինքներդ ձեզ նախապատրաստում եք նրան, որ չեք կարող ծննդաբերել, պատրաստ չեք և ամեն ինչ վատ կլինի, ապա չզարմանաք, որ հենց այդպես էլ լինի: Կարևոր է հոգեբանական նախապատրաստվածությունը, քանի որ ուժեղ սթրեսը խանգարում է անհրաժեշտ հարմոնների արտազատմանը և կանգնեցնում, դանդաղեցնում է ծննդաբերությունը:
Երբեմն կանայք ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել իրենց վախերը: Նման պարագայում ցանկալի է դիմել հոգեբանի, որը կկարողանա լուծել խնդիրները:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի