Թրջոցներ և փաթաթումներ
Մինչ բծերի վրա թրջոց դնելը հարկավոր է մերսում կատարել, որը կուժեղացնի արյան հոսքը: Մերսումը շատ լավ արդյունք է ունենում փորի վրայի բծերի պարագայում:
Մերսումից հետո թրջոց դրեք կամ հատուկ պլյոնկայով փաթաթում արեք, ծածկվեք տաք ծածկոցով և նշված որոշակի ժամանակահատված պառկեք:
Փաթաթում երիցուկով
200 գրամ երիցուկի ծաղիկները եռացնել 1 բաժակ կաթի հետ: Ստացված խառնուրդով ներծծված կտորը փաթաթել խնդրահարույց մասերին և ծածկոցով ծածկվել: 10-15 րոպե անց ցողել կոնտրաստային ջրով և քսել հատուկ բծերի դեմ կրեմ:
Լոսյոններ և յուղեր
Լոսյոններ և յուղեր պետք է քսել թրջոցներից կամ փաթաթումներից հետո: Դրանք փափակացնում և խոնավեցնում են մաշկը` ուժեղացնելով նախորդ պրոցեդուրայի ազդեցությունը:
Հազրեվարդի լոսյոն
Հազրեվարդի յուղի 8 կաթիլը և մի քանի կաթիլ ձիթապտղի յուղը խառնել և լոգանքից հետո քսել մարմնի խնդրահարույց տեղերին: Արդեն 2-3 շաբաթ անց բծերի գույնը կբացվի և ավելի քիչ տեսանելի կլինեն:
Լոսյոն սամիթով և լորիով
Լոսյոնը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ մանրացրած սամիթ և լորու ծաղիկներ: Խառնուրդին ավելացրեք երկու բաժակ եռման ջուր և թրմեք երկու ժամ: Օգտագործելուց առաջ քամեք:
Լոսյոն ձիաձետից
50 գրամ ձիաձետ, մեկ լիմոնի հյութ, կես լիտր սպիրտ կամ օղի: Բաղադրիչները խառնել և մեկ ամիս պահել մութ տեղում: Մեկ ամիս անց ավելացրեք ևս կես լիտր եռացրած ջուր և ստացված լուծույթով շփեք բծերը:
Վաննաներ
Աղային վաննա
Հարկավոր է 1 կգ առանց գունանյութերի ծովի աղ մեկանգամյա վաննայի համար: Ջերմաստիճանը պետք է լինի մոտ 37 աստիճան ըստ ցելսիուսի: Լոգանքի տևողությունը` 15 րոպե:
Կրախմալով վաննա
350-500 գրամ կրախմալը լուծել 5 լիտր ջրում, լցրեք նախապես պատրաստված վաննայի մեջ: Ջերմաստիճանը չպետք է գերազանցի 37 աստիճանը: Լոգանքի ժամանակահատվածը` 20 րոպե:
Խորը և հին բծերից ազատվելը տնային պայմաններում դժվար է: Նման պարագայում կարող եք դիմել կոսմետոլոգիական միջոցների. լազերային թերապիա, մեզոթերապիա և այլն:
Կարդացեք նաև
Հղիությունից հետո մնացած բծերից ազատվելու ժողովրդական մեթոդներ-1
Ինչպե՞ս խուսափել հղիությունից հետո մաշկի վրա մնացող բծերից
Նյութն ըստ Jlady.ru և allaomens.ru կայքերի