- Հղիության և ծննաբերության ընթացքում արգանդը և հեշտոցը ենթարկվում եմ զգալի կծկումների: Ծննդաբերությունից հետո արգանդը և անգանդի վզիկը կրճատվում են ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար:
Ծննդաբերության ընթացքում փոքրիկը անցնում է ծննդաբերական ուղիներով, զբաղեցնում է փոքր կոնքի ամբողջ մասը, և այդպիսով սեղմում է աղիքը կոնքի պատերին: Դա բերում է այդ օրգանների նյարդային համակարգի հակառակ աշխատանքի , որի հետևանքով կորում է այդ օրգանների զգայողականությունը: Այսինքն անգամ երբ կնոջ միզապարկը լցված է լինում, նա միզարձակման կարիք «չի զգում»: Ծննաբերությունից հետո 2-3 օր անց է միայն աղիները դատարկելու ցանկություն առաջանում: Նման պայմաններում շատ կարևոր է աղիների և միզապարկի ճիշտ ժամանակին դատարկելը, մինչև կվերականգնվի այդ օրգանների զգայողականությունը:
- Հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ ուղիղ աղիների երակներում արյան արտահոսքի վատթարացման հետ հնարավոր են այնպիսի բարդացումներ, ինչպիսին է ուղիղ աղիքի երակների լայնացումը: Այդ իրավիճակը կարող է բերել լրացուցիչ բարդություններ հիգենիային հետևելու ժամանակ:
- Եթե ծննաբերությունը կատարվել է արհեստական եղանակով , ապա անհրաժեշտ է կարերի հատուկ խնամք :
- Անհրաժեշտ է հիշել նաև այն մասին, որ մայրը մշտապես գտնվում կապի մեջ փոքրիկի հետ, այդ իսկ պատճառում հիգենիայի միջոցները պետք է հնարավորինս անվնաս լինեն փոքրիկի համար:
Ինչպե՞ս խնամել օրգանիզմը
Սեռական օրգանների հիգիենա: Ամնե անգամ միզելուց հետո, ինչպես նաև առավոտյան և երեկոյան քնելուց առաջ սեռական օրգանները պետք է լվալ տաք ջրով: Ոչ մի դեպքում մի օգտագործեք կենցաղային օճառ կամ ուժեղ ախտահանող նյութ, որը կարող է վնասել պաշտպանիչ լորձաթաղանթը: Լվացումը պետք է անել մաքուր լվացված ձեռքով` հեշտոցից մինչև հետևամաս: Սկզբից հարկավոր է լվանալ սեռական օրգանները, այնուհետև ազդրերի մաշկը, հետո հետանքցը (լվացում կատարելիս թասի մեջ նստելը արգելվում է):
Կարող եք օգտագործել մանկանան կամ այլ` մաշկը չգրգռող օճառ: Այնուհետև պարզաջրեք տաք ջրով կամ հակասեպտիկ միջոցով, օրինակ թույլ կալիումի պերմանգանատ(մարգանցովկա). այդսպիսի միջոց կարելի է ստանալ ավելացնելով 2-3 կաթիլ մարգանցովկա մեկ բաժակ ջրին:
Եթե ծննաբերությունից հետո դուք ունեք ներքին կարեր , ապա հնարավորինս խուսափեք հպվել դրանց մինչև վերքերի լավանալը, բավականան է անգամ ջուր ցայեք կարերի վրա: Նմանատիպ խնդրի առկայության դեպքում, ինչպիսին է թութքը, մի օգտվեք զուգարանի թղթից, այլ լվացեք գոլ ջրով (30oC): Հիգիենիկ գործողություններից հետո կարող եք օգտագործել քսուկներ, որոնք խորհուրդ է տվել ձեր բժիշկը: Երբեք վերքը չթողնեք թաց վիճակում, այն անհրաժեշտ է զգուշությամբ չորացնել մաքուր կտորով:
Ընդհանուր հիգիենիկ գործողություններ: Լվացվել պետք է ցնցուղի տակ, վաննա ընդունել կամ սաունայից օգտվել չի թույլատրվում: Ցնցուղ ընդունել կարող եք անգամ ծննաբերության հաջորդ օրը, դա թույլատրելի է: Վաննա ընդունել կարելի է ծննդաբերությունից 10-12 օր հետո, բայց ոչ երկար ժամանակով, հատկապես, եթե ծննաբերության ժամանակ կտրվածքներ եք ունեցել: Այս պարագայում կարող եք օգտագործել ցանկացած օճառ կամ մարմնի գել, ցանկալի է փափկացնող հատկությամբ: Նախապավությունը անհրաժեշտ է տալ այն պարագաներին, որոնք օգտագործել եք մինչ ծննաբերությունը, որոնք ալերգիկ չեն Ձեզ համար: Այնուհետև անհրաժեշտ է լավ պարզաջրվել, քանի որ Ձեր հիգիենայի միջոցները կարող են ալերգիկ լինել փոքրիկի համար:
Պետք չէ մոռանալ ամենատարրական հիգիենայի մասին` հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ շարունակ գտնվում եք փոքրիկի հետ կապի մեջ :
Ծննաբերությունից հետո անհրաժեշտ է հաճախակի միզել: Առաջին 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ չի կարգավորվել Ձեր օրգանիզմի նորմալ գործունեությունը, զուգարան գնացեք ամեն 3-4 ժամը մեկ:
Շարունակելի
Նյութն ըստ 9months.ru կայքի