Ինչ անել, որպեսզի կրծքով կերակրման ժամանակ չառաջանան խնդիրներ. խորհուրդներ նորընծա մայրիկներին – մաս 1

 

Սիրելի մայրիկներ, ամեն ինչ սկսվում է կերակրման ճիշտ ձեւից: Եթե հետեւեք երեխային ճիշտ գրկելու, կուրծքը ճիշտ պահելու,

կերակրման հաճախականությունը չխախտելու, ճիշտ սնվելու եւ հանգստանալու սկզբունքներին, խնդիրներ չեն ծագի: Բայց երբեմն սխալներն անխուսափելի են: «Իմ փոքրիկ»-ը, օգտվելով առողջապահության նախարարության տրամադրած ինֆորմացիայից, ձեզ է ներկայացնում խորհուրդների մի ամբողջ փաթեթ:

 

  • Եթե առկա է պտուկների ցավոտություն կամ ճաք, ապա

-   վերագնահատել կրծքով կերակրման դիրքը և անհրաժեշտության դեպքում շտկել

-   գնահատել պտուկների սնկային ախտահարման նշանները և դրանց առկայության դեպքում համապատասխան բուժում նշանակել

-   խուսափել պտուկները հաճախակի կամ օճառով լվանալուց

-    Կրծքագեղձերի կանգային կոշտացման դեպքում.

-   հաճախ և ճիշտ դիրքում կերակրել երեխային (առնվազն 10-12 անգամ, առանց    գիշերային ընդմիջումների)

-     կերակրումից առաջ խթանել օքսիտոցինային ռեֆլեքսը տաք ցնցուղի/թրջոցի, մերսման և պտուկների մաշկը գրգռելու միջոցով

-     անհրաժեշտության դեպքում շտկել երեխայի կերակրման դիրքը

-     կերակրումից հետո կրծքին սառը թրջոց դնել

  • Մաստիտի դեպքում.

-       շարունակել հաճախակի կերակրել կրծքով

-       շտկել կերակրման դիրքը և տարբեր դիրքեր փորձել

-       կերակրումից առաջ խթանել օքսիտոցինային ռեֆլեքսը

24 ժամվա ընթացքում վիճակը չբարելավվելու դեպքում պետք է դիմել դեղամիջոցների օգնությանը:

  • Կրծքագեղձի աբսցեսի զարգացման դեպքում.

-       վիրաբուժական բուժում

-       բուժում անտիբիոտիկներով

-       հիվանդ կուրծքը հաճախակի կթել

-       շարունակել երեխային հաճախակի կերակրել, սակայն եթե ախտահարված կրծքից կթած կաթում կա տեսանելի թարախ, կամ երեխան հրաժարվում է այդ կուրծքը ծծելուց, ապա մինչև կտրվածք կատարելը երեխային կերակրել միայն առողջ կրծքով

-       վիրաբուժական միջամտությունից հետո հնարավորինս շուտ երեխային մոտեցնել կրծքին

  • Անբավարար կաթնարտադրության դեպքում (հավաստի նշաններն են քաշի ամսական 500 գ-ից պակաս ավելացումը և օրական 6 անգամից պակաս միզարձակումը).

-       գտնել անբավարար կաթնարտադրության պատճառը և հնարավորության դեպքում վերացնել (սխալ դիրքով կերակրում, հազվադեպ կերակրում, գիշերային կերակրումների բացակայություն, լրացուցիչ հեղուկների ներմուծում/կերակրում շշով, երեխայի հիվանդություն, մոր առողջությունը/հակաբեղնավորիչ կամ միզամուղ դեղանյութերի օգտագործում, կրծքագեղձերի հետ կապված խնդիրներ)

-        շարունակել կերակրել

-        երեխային կերակրել ավելի հաճախ

-       անհրաժեշտության դեպքում լրացուցիչ սնունդը տալ միայն բաժակով` որպեսզի երեխան շարունակի հաճախակի ծծել կուրծքը

-       անհրաժեշտության դեպքում օգտվել սնուցողական խթանիչից