Ամերիկացի հոգեբանները եւ բժիշկները նոր ծննդաբերած կնոջ հոգեկան վիճակը նկարագրում են «baby blues» բառակապակցությամբ:
Դա ոչ թե դեպրեսիայի նկարագրություն է, այլ հոգեկան մի վիճակի, որը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Մեկի վրա այդ փոփոխությունն ազդում է միանգամից եւ ակնհայտորեն, մյուսի վրա`որոշակի չափով: Ամեն դեպքում որեւէ մեկը չի կարող ժխտել, որ կնոջ հորմոնալ ֆոնը ծննդաբերությունից հետո փոխվում է. Էստրոգենը կտրուկ բարձրանում է, իսկ լակտացիան փոխում է ամբողջ օրգանիզմի վիճակը` մաշկը, մազերը, եղունգները եւ այլն:
Կինը սկսում է համեմատաբար լավ զգալ ծննդաբերությունից 3 ամիս անց, բայց մաշկային խնդիրները շարունակում են անհանգստացնել:
Ահա այն խնդիրները, որոնց բախվում են նոր մայրացած կանայք.
- Աչքերի այտուց, հոգնածություն, մուգ շրջանակներ
Ցավոք, աչքերի այտուցը կարող է ուղեկցել ձեզ երկար ժամանակ, քանի դեռ ձեր օրգանիզմը լակտացիայի համար հեղուկ է արտադրում: Այդ պրոցեսը դրսեւորվում է դեմքի վրա աչքերի այտուցով:
Ինչ կարող եք անել.
- Քնեք մեծ` բարձր բարձի վրա
- Քնելուց առաջ քիչ հեղուկ օգտագործեք
- Օգտագործեք աչքերը թարմացնող բնական միջոցներ, օրինակ` կարտոֆիլի շերտեր
- Օգտագործեք լավորակ, այտուցը ծածկող կրեմներ
- Դեմքի պիգմենտներ
Պիգմենտները հղիության եւ հորմոնալ փոփոխության հետեւանք են: Դրանց վերացման համար, որպես կանոն, կանայք անցնում են հատուկ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ: Խոսքը նաեւ հատուկ դիմակների մասին է: Հիշեք, որ պիգմենտների դեմ պայքարելիս պետք է հատուկ քսուքներով մաշկը պաշտպանել արեւից:
Շարունակելի
Աղբյուրը` geniuspregnancy.com