Արտամարմնային բեղմնավորման աշխատանքները Հայաստանում սկսվել են 1996-97 թվականներից: Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայում այն իրագործվում է արդեն 5 տարի: Արդեն մեկ տարի է, ինչ Կենտրոնը ձեռք է բերել ժամանակակից ինվերտացված մանրադիտակ (միակն է Հայաստանում, անգամ Անդրկովկասում), որի շնորհիվ բարձր խոշորացման տակ կարողանում ենք ընտրել ճիշտ և առողջ սպերմատոզոիդներ:
Արտամարմնային բեղմնավորում՝ ամենաորակյալ սպերմատոզոիդով․ որտե՞ղ և ինչպե՞ս է կատարվում
Հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում հղիություն չդիտվելու դեպքում ամուսնական զույգն արդեն համարվում է անպտուղ: