Անկանոն դաշտանային ցիկլը խնդրահարույց է, եթե կինը ցանկանում է հղիանալ: Սակայն բոլոր դեպքերում խնդրին լուծում կա: Իրականում հնարավոր է հղիանալ, եթե հետևեք որոշ կանոնների և հարկ եղած դեպքում անհրաժեշտ բուժում կամ օգնություն ստանաք։
Ի՞նչ է նշանակում ունենալ անկանոն դաշտանային ցիկլ
Երբ կնոջ դաշտանային ցիկլը երկար է 36 օրից կամ կարճ 21 օրից, նշանակում է՝ նա ունի անկանոն դաշտանային ցիկլ:
Մեծամասամբ անկանոն դաշտանային ցիկլ ունեցող կանանց դաշտանի օրը փոփոխվում է ամեն ամիս: Նորմալ է, որ երբեմն-երբեմն դաշտանային ցիկլը կարող է անկանոն լինել: Բայց երբ դա կրկնվում է ամեն ամիս, արդեն խնդրահարույց է: Հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ:
Բազմաթիվ գործոններ կարող են անկանոն ցիկլի պատճառ դառնալ: Այնուամենայնիվ, խնդիրը կարող է լուծվել որակյալ մասնագետի օգնությամբ:
Ահա՛ մի քանի խորհուրդ․
Հետևե՛ք ձեր դաշտանային ցիկլին
Որպեսզի հղիանաք, նախ՝ հարկավոր է հասկանալ, թե ինչպես հետևեք ձեր ցիկլին: Ուսումնասիրեք, թե ինչ է կատարվում ամեն ամիս։ Ֆիքսեք օրերը օրացույցում կամ օրագրում: Եթե կարողանաք լավ հետևել անկանոն ցիկլին, ապա կկարողանաք նաև որոշել, թե որոնք են բեղմնավորման համար նպաստավոր օրերը:
Գրանցե՛ք ամեն բան, որ կատարվում է յուրաքանչյուր անկանոն ցիկլի ընթացքում
Դուք պետք է օրագիր ունենաք, որտեղ կգրառեք այն ամենը, ինչ կատարվում է անկանոն ցիկլի ընթացքում: Պետք է նշեք՝ արդյոք ցիկլը ցավոտ էր, առատ էր, թեթև, թե խառը: Նման ինֆորմացիան կարևոր է, քանի որ կօգնի որոշել բեղմնավորման համար բարենպաստ օրերը: Ինֆորմացիան նաև հարկավոր է գինեկոլոգի հետ խորհրդակցելու համար:
Օգտագործեք պտղաբերությանը նպաստող սննդամթերք
Որոշ մթերքներ օգնում են անկանոն ցիկլի դեպքում: Ասում են՝ այդ մթերքներից մեկն էլ մաքուր շոկոլադն է։ Կարող եք խորհրդակցել նաև ձեր բժշկի հետ։
Խորհրդակցեք գինեկոլոգի հետ
Լավ գինեկոլոգը ձեզ ճիշտ կուղղորդի անկանոն ցիկլի պարագայում: Կհանձնեք անալիզներ, անհրաժեշտության դեպքում բուժում կստանաք կամ համապատասխան խթանիչներ, իսկ պարբերաբար ստուգումներով կիմանաք բեղմնավորման համար նպաստավոր օրերը։
Նյութը՝ ըստ parentingnation.in կայքի