Ի՞նչ է նշանակում պտղաջրերի պղտորումը․ բացատրում է մասնագետը

Հղիության ընթացքում պղտոր պտղաջրերի առկայությունը կարող է միանգամից անհանգստացնել կնոջը։  Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է պետք անել։ Այս մասին բացատրում է «Բեգլարյան» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Դավթյանը։

Պտղաջրերն անգույն են, թափանցիկ և անհոտ, առաջանում են պտղի կենսագործունեության արդյունքում: Բոլոր այն դեպքերում, երբ պտղի մոտ ծագում է ինչ-որ խնդիր, դիտվում է պտղաջրերի պղտորում: Հնարավոր է` դա լինի թթվածնաքաղցի պատճառով: Հնարավոր է նաև, որ հղիության ուշ ժամկետներում գերհասության հետևանքով զարգանա պտղաջրերի պղտորությունը: Նման իրավիճակում առավել հստակ է պետք հասկանալ, իմանալ` հղիի կամ պտղի մոտ կա՞ որևէ խնդիր, թե՞ ոչ: Երբեմն պտղաջրերի պղտորություն հանդիպում է  արատների պարագայում: Նկատելու դեպքում պետք է այցելել մասնագետի։