Հղիության ընթացքում կանայք սովորաբար ավելի ուշադիր ու հետևողական են դառնում իրենց առողջության նկատմամբ:
Առողջ սննդակարգը, կյանքի ճիշտ ռեժիմն ու լավ ինքնազգացողությունը մեծ ազդեցություն են ունենում դեռ չծնված երեխայի առողջական վիճակի վրա:
Այդ իսկ պատճառով ճիշտ ընտրված սննդամթերքն ու ըմպելիքները շատ կարևոր նշանակություն ունեն:
Կարելի ՞ է խմել կանաչ թեյ հղիության շրջանում
Կանաչ թեյը օրգանիզմի վրա շատ դրական ազդեցություն է ունենում, բայց հղիության ընթացքում դրա օգտագործումը պիտի լինի չափավոր:
Առաջին պատճառը կոֆեինի առկայությունն է: Մեծ քանակությամբ կոֆեինը բացասաբար է ազդում ապագա մայրիկի առողջական վիճակի վրա, բարձրացնում է նրա արյան ճնշումը, արագացնում է սրտի աշխատանքը:
Կոֆեինը ապագա մայրիկների համար առավել վտանգավոր է հղիության առաջին և երկրորդ եռամսյակի վերջում, քանի որ այս շրջանում կոֆեինի մեծ քանակությունը կարող է դանդաղացնել փոքրիկի աճի տեմպերը (պետք է հաշվի առնել նաև, որ կանաչ թեյը այդքան շատ կոֆեին չի պարունակում, որքան սև սուրճը):
Ըստ մասնագետների՝ հղիության ընթացքում մորը և փոքրիկին թույլատրելի կոֆեինի չափաբաժինը չպետք է գերազանցի 200 մլ: Դա մոտավորապես ենթադրում է 3-4 բաժակ թեյ օրվա ընթացքում, բայց պետք է հիշել նաև, որ օրվա ընթացքում կինը կոֆեին ստանում է նաև այլ սննդամթերքներից, օրինակ՝ շոկոլադ, սուրճ, կակաո: Ըստ այդմ՝ բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում օգտագործել ընդամենը 1-2 բաժակ կանաչ թեյ:
Ինչո ՞ վ է օգտակար կանաչ թեյը
Արդեն վաղուց գիտականորեն ապացուցված է, որ կանաչ թեյը հրաշալի հակաօքսիդանտ է. այն լավացնում է մարսողությունը, ամրացնում է իմունիտետը:
Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, կալցիում, երկաթ, մագնեզիում: Բացի այդ, կանաչ թեյը կարգավորում է շաքարի ու խոլեստերինի մակարդակը արյան մեջ, ամրացնում է ատամներն ու ոսկորները:
Աղբյուրը`beremennost.net