Այնպիսի կարևոր շրջանում, ինչպիսին հղիությունն է, կնոջը շատ հարցեր են մտահոգում: Օրինակ՝ կարելի՞ է, արդյոք, թռչել ինքնաթիռով, խմել թունդ սուրճ, ընդունել սոլյարի, երկար ժամանակ մնալ արևի տակ և այլն: Հղի կինը կրկնակի է պարտավոր հետևել առողջությանը, քանի որ պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ փոքրիկի համար:
Փորձենք պատասխանել հղիներին հուզող այն հարցին, թե ինչ է կարելի և ինչ՝ ոչ:
Կարելի՞ է, արդյոք, հղիներին սուրճ խմել
Ինչպես հայտնի է, սուրճը պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին: Բժիշկները հղիներին թույլատրում են օրական 150մլ կոֆեինի չափաքանակ: Մեկ բաժակ սուրճը պարունակում է 90- 160 մլ կոֆեին, այսինքն՝ օրական մեկ գավաթ սուրճը որեւէ վնաս չի կարող պատճառել: Սակայն պետք է հստակ իմանալ, որ չափից ավելի կոֆեինը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:
Կարելի՞ է, արդյոք, ոչ ալկոհոլային գարեջուր
Այս հարցի շուրջ բժիշկներն ունեն տարբեր կարծիքներ: Մի մասը կարծում է, որ եթե գարեջուրը ոչ ալկոհոլային է, ուրեմն անվտանգ է, իսկ մյուս մասը, հակակարծիք լինելով, պնդում է, որ եթե հղի կինը չունի երիկամների խնդիր, ապա կարող է շաբաթական մեկ գավաթ գարեջուր ըմպել, և այն որեւէ վնաս հասցնել չի կարող: Սակայն պետք է անպայման ուշադիր նայել պիտակին՝ ճշտելով, որ այն ոչ ալկոհոլային է:
Փրփուրով լոգա՞նք
Սա ևս շատ քննարկվող թեմա է դարձել բժիշկների կողմից: Մի մասը կարծում է, որ փրփուրով լոգանքը թույլատրելի է, եթե լոգարանի ջերմաստիճանը 37 աստիճանից ավել չէ, չունի արյան բարձր կամ ցածր ճնշում, եւ տանը, բացի հղիից, կա նաև ինչ-որ մեկը: Այդուհանդերձ լոգանքը չպետք է գերազանցի 15 րոպեն: Առաջին եռամսյակում ագելվում է տարբեր յուղերով՝ նոճու, ռեհանի, պաչուլիի, ուրցի յուղերով լոգանքները: Մի մասն էլ կարծում է, որ հղիներին առհասարակ չի կարելի փրփուրի լոգանք՝ հնարավոր վիրուսներից խուսափելու համար:
Սոլյարին հղիության ընթացքում
Բժիշկները միաբերան խորհուրդ են տալիս խուսափել սոլյարիից: Բացառություն կարող է լինել միայն հյուսիսային շրջաններում ապրող հղիների համար, որտեղ արևի ճառագայթներ գրեթե չեն լինում: Սակայն այս դեպքում սոլյարիի ուլտրամանուշակագույն ճառագայթումը պետք է վերահսկվի բժշկի կողմից:
Ինքնաթիռով ճամփորդությունը հղիության ընթացքում
Հղիության ժամանակ թռչել ինքնաթիռով չի արգելվում, սակայն դա պետք է տեղի ունենա միայն բժիշկի ցուցումից հետո: Սովորաբար խորհուրդ չի տրվում թռչել հղիության առաջին եռամսյակում:
Աղբյուրը՝ mama.ru