Անգամ փոքրիկին կրելու երջանիկ ժամանակահատվածում մայրիկը կարող է տհաճություններ ունենալ, ինչպիսին է պիգմենտացիան կամ լաքաները:
Հարց է առաջանում. ինչո՞ւ են դրանք առաջանում և կարելի է արդյոք խուսափել դրանց առաջացումից:
Հղիության ընթացքում առաջացող պիգմենտացիայի պատճառները
Ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, որ հղիության ընթացքում պիգմենտային լաքաներ են առաջանում կանանց մոտ. կնոջ մոտ այս շրջանը «հայտնի» է հորմոնալ ցնցումներով: Մակերիկամներն ամբողջ թափով արտադրում են էստրոգեն, պրոգեստերոն, ինչպես նաև մելանինը խթանող հորմոն, որն էլ առաջացնում է պիգմենտային լաքաներ, մեծամասամբ հղիության կեսին: Պիգմենտային լաքաների առաջանալու հավանականությունը մեծանում է նաև վիտամին B, C-ի, երկաթի, ցինկի, ֆոլաթթվի և այլ կարևոր տարրերի պակասի դեպքում: Սա պատճառներից մեկն է, թե ինչու հղի կինը պետք է պահպանի առողջ սննդակարգը:
Բարեբախտաբար, հղիության ընթացքում առաջացող պիգմենտային լաքաներն ընդամենը կոսմետիկ խնդիր են, որ չեն սպառնում ոչ մոր և ոչ էլ մանկան առողջությանը: Հիմնականում, պիգմենտացիան անցնում է ծննդաբերությունից մի քանի ամիս անց: Սակայն սա չի նշանակում, որ հղի կինը չի կարող կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել` հղիության ընթացքում պիգմենտային լաքաներից խուսափելու համար:
Ինչպե՞ս կանխել պիգմենտային լաքաների ի հայտ գալը
Ստորև կնշեք մի խումբ գործողություններ, որոնց հետևելու դեպքում կարող եք զգալիորեն կրճատել հղիության ընթացքում ուժեղ պիգմենտացիայի դրսևորումը.
- Խուսափեք արևի տակ երկար մնալուց. հղիության ժամանակ ավելի շուտ ողջ մարմնի վրա պիգմենտային լաքաներ ձեռք կբերեք, քան թե արևայրուք
- Օգտագործեք արևապաշտպանիչ քսուկներ, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող տոնային քսուկներ:
- Խուսափեք անորակ կոսմետիկա օգտագործելուց, ինչպես նաև քիմիական նութեր (այդ թվում և կենցաղային) օգտագործելուց:
- Սնվեք մթերքներով, որոնք պարունակում են բավարար քանակությամբ B, C, E վիտամիններ և այլ օգտակար միկրոտարրեր: Ձեր սննդացանկում պետք է կիրառվի նաև կաղամբ, բազուկ, հատիկեղեն, երիկամ:
- Բծեր ի հայտ գալու դեպքում օգտագործեք սպիտակեցնող միջոցներ, բայց նախապես հավաստիանալով, որ դրանք թույլատրելի է օգտագործել հղիության ժամանակ:
Եթե անգամ բոլոր խորհուրդներին հետևելով չի ստացվել խուսափել պիգմենտացիայից, մի հուսահատվեք: Դրանք, հավանական է, որ կանցեն փոքրիկի ծնվելուց մի քանի ամիս անց: Նաև պիգմենտացիայի դեմ պայքարի բազմաթիվ մեթոդներ կան, որոնց մասին, սակայն, կմտածեք միայն փքրիկին Ձեր գիրկն առնելուց հետո:
Նյութն ըստ woman.ru կայքի