Ալկոհոլի օգտագործման թեման անհանգստացնում է բազմաթիվ հղի կանանց: Այսպիսով, կարելի՞ է ալկոհոլ օգտագործել հղիության ընթացքում, օրինակ, մի շիշ գարեջուր կամ մի գավաթ գինի:
Գինեկոլոգների կարծիքով` ոչ: Ալկոհոլը թույն է: Հիշեք` այն, ինչ կերել կամ խմել եք Դուք, կերել և խմել է նաև Ձեր փոքրիկը:
Ալկոհոլի ազդեցությունը պտղի վրա բավականին մանրամասն ուսումնասիրված է: Էթանոլը հանգիստ անցնում է պլացենտայի (ընկերքի) միջով և ներթափանցում պտղի արյան մեջ` դառնալով բնածին արատների պատճառ:
Դեմքի անոմալիաներ, ուղեղի թերի զարգացում, ֆիզիկական թերզարգացում, տարբեր օրգանների զարգացման անոմալիա. սրանք ալկոհոլի օգտագործման հնարավոր հետևանքներն են:
Դա հատկապես վերաբերում է հղիության առաջին եռամսյակին՝ մինչև 12 շաբաթական հղիություն ալկոհոլը խստիվ արգելվում է: Այդ շրջանում ձևավորվում են սաղմի օրգանները և յուրաքանչյուր անբարենպաստ գործոն՝ ալկոհոլ, ծխախոտ, ինֆեկցիաներ, կարող են անդառնալի վնաս հասցնել փոքրիկին: Դրանից բացի, հարբածությունը հանգեցնում է թեթև թթվածնաքաղցի, որը կարող է խանգարել սաղմի կարևոր օրգանների ձևավորմանը:
Հավանբար ինքներդ էլ նկատել եք, որ ալկոհոլը չարաշահող ծնողների երեխաներն ունեն յուրահատուկ արտաքին, պահելաձև և ինտելեկտ:
Կարելի՞ է արդյոք ալկոհոլ օգտագործել 12-13 շաբաթական հղությունից հետո:
Մասամբ: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում հազվադեպ դեպքերում կարելի է մի քանի կում լավ գինի կամ գարեջուր օգտագործել, իհարկե, եթե չկան պաթոլոգիաներ և բժշկական հակացուցումներ:
Նշենք նաև, որ հղիության ընթացքում արգելվում է ընդունել վանաներ շամպայնի կամ գարեջրի խառնուրդներով, քանի որ մաշկը լավ ներծծում է ալկոհոլը:
Այսպիսով, հղիությքն ընթացքում ցանկալի է հրաժարվել ալկոհոլից և փոխարինել այն օգտակար ջրով, բնական հյութերով, գնալ զբոսանքի, խնդրել սիրելի ամուսնուն ոտքերի կամ մեջքի մերսում կատարել: Դա կօգնի Ձեզ թուլանալ և ստանալ բոլոր անհրաժեշտ էնդորֆինները: Իսկ այդ ամենի պարգևը կլինի Ձեր առողջ փոքրիկը:
Եղեք առողջ և ունեցեք թեթև հղիություն:
Նյութն ըստ Mama.ru կայքի