Գնումներով տոպրակները տուն հասցնել, գրկել երեխային, տեղաշարժել բազմոցը. որքանո՞վ է այդ ամենը վատանգավոր հղի կնոջ համար: Հարցին անդրադարձել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Պանիֆիլովան:
Հղիության ընթացքում ծանրություն վերցնել խորհուրդ չի տրվում: Դա ռիսկային է հատկապես այն կանաց համար, ում մոտ առկա է վաղաժամ ծննդաբերության վտանգ:
Ծանրություն բարձրացնելը կարող է դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ, ինչպես նաև առաջացնել արգանդի մկանների լարվածություն և անգամ գրիժա: Այնուամենայնիվ, եթե կա ծանրություն բարձրացնելու անհրաժեշտություն, ապա դա պետք է անել՝ հետևելով որոշակի կանոնների:
Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես է ճիշտ ծանրություն բարձրացնել հղիության ընթացքում.
- Հարկավոր է ծնկները ծալել`առարկային հասնալու համար, ոչ թե կռանալ
- Մեջքը հնարավորինս ուղիղ պահել ծնկները ծալելիս
- Շարժվել հնարավորինս մեղմ, սահուն` խուսափելով կտրուկ շարժումներից:
Սրանք ընդհանուր բնույթի խորհուրդներ են: Իսկ Ձեր օրգանիզմի առանձնահատկությունները պարզելու և դրանք հաշվի առնելու համար հարկավոր է խորհրդակցել հղիությունը վարող մասնագետի հետ:
Նյութը՝ ըստ mama.ru կայքի