Կաթը վիտամիններով ու սննդանյութերով հարուստ կաթնամթերք է, որի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդու առողջական վիճակի վրա՝ մասնավորապես հղիության ընթացքում:
Կաթի բաղադրության մեջ կան՝
- սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են երեխայի մկանային հյուսվածքների ձևավորման համար,
- ճարպաթթուներ, որոնք դրական ազդեցություն են ունենում երեխայի նյարդային համակարգի վրա,
- նատրիում, մագնեզիում, կալիում, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման համար,
- կաթնաշաքար, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ներքին օրգանների աշխատանքը, ճարպերի, վիտամինների և սպիտակուցների սինթեզը,
- վիտամիններ A, B, D, E, PP, K, C, որոնք բնական ֆերմենտներ են,
- միկրոտարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, ծծումբը, պղինձը, կոբալտը, յոդը, ֆտորը, ցինկը:
Ինչպե՞ս օգտագործել կաթը հղիության ընթացքում
Կաթը հավելյալ սնունդ չի համարվում և խորհուրդ չի տրվում այն անմիջապես ուտելուց հետո խմել: Դա կարող է դժվարացնել մարսողությունը:
Ձեր օրգանիզմը շատ ավելի լավ կյուրացնի կաթը, եթե այն խմեք քաղցած վիճակում:
Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում խմել այծի կաթ: Դրա յուղայնությունն ավելի ցածր է, և այն ունի գրեթե նույն բաղադրությունը, ինչ կրծքի կաթը: Այծի կաթը դրական է ազդում նաև կնոջ նյարդային համակարգի վրա:
Ամենաօգտակարը հում կաթն է, սակայն հում կաթ խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ պարունակել։ Օրինակ` հիվանդ կենդանու կաթի օգտագործումը կարող է մեծացնել վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկը։
empiremam.com