Եթե դուք ջանում եք հղիանալ, պետք է հաշվի առնեք մի շարք հանգամանքներ: Ահա այն հիմնական խորհուրդները, որոնց արժե հետեւել, եթե պլանավորում եք փոքրիկ ունենալ.
- Սնվեք առողջ. կերեք թարմ միրգ ու բանջարեղեն եւ այն կերակուրները, որոնք հարուստ են երկաթով, կալցիումով եւ ֆոլաթթվով:
- Պահեք նորմալ քաշ. ավելորդ քաշը կամ նվազ քաշը կարող են փոխել հորմոնալ բալանսն օրգանիզմում եւ բեղմնավորման դժվարություն արժանացնել:
- Պարբերական վարժանքները` զբոսանքը, լողը կամ հեծանիվ վարելը, կօգնեն ձեզ մնալ ֆորմայի մեջ: Մարզանքները կարեւոր են նաեւ հետծննդյան փուլի համար։
- Խուսափեք ալկոհոլ եւ կոֆեին օգտագործելուց:
- Դադարեք ծխել. ծխախոտը բացասաբար է ազդում նաեւ Ձեր օրգանիզմ ներթափանցող սերմնահեղուկի վրա:
- Վիտամինային խթանիչներով ավելացրեք ֆոլաթթվի, երկաթի ու կալցիումի պարունակությունը ձեր օրգանիզմում:
- Չափեք ձեր մարմնի բազալ ջերմաստիճանը` պլանավորելու համար բեղմնավորման օրը:
- Նվազեցրեք սթրեսը, հեռացրեք բացասական էմոցիաները: