Հղիության ընթացքում ցանկացած հիվանդություն բուժելը բավականին բարդ է:
Ինչպես փորձն է ցույց տալիս, գաստրիտը նույնպես այդ հիվանդությունների շարքում է: Նման հակացուցումը պայմանավորված է դեղերի կողմնակի ազդեցությամբ, որը ցանկալի չէ փոքրիկի զարգացման ժամանակ: Ուստի ավելի նախընտրելի է կանխարգելել, քան թե բուժել: Իհարկե, եթե գաստրիտը վերածվում է խոցի, այս պարագայում արդեն ստիպված են բուժման դիմել:
Կարելի՞ է, արդյոք, կանխարգելել: Իհարկե, հնարավոր է: Եթե պլանավորել եք հղիանալ, հետազոտվեք բժշկի մոտ`նախապես խնդիրները բացահայտելու և բուժելու համար:
Իսկ եթե արդեն իսկ հղի եք, հարկավոր է հետևել մի քանի կանոնների.
- Միանգամից ընդունվող սննդի ծավալը կրճատել,
- Բացառել գազավորված (անգամ հանքային) ըմպելիքները,
- Նվազագույնի հասցնել յուղոտ, կծու, թթու, պահածոյացված, տապակված սննդի կիրառությունը,
- Ուտելուց հետո 1-2 ժամ առնվազն չպառկել:
Իսկ եթե ստամոքսում այրոց կամ այլ տհաճ զգացողություն է առաջնում, հարկավոր է դիմել բժշկի: Նա կորոշի`ստամոքսում առկա է բորբոքային պրոցե՞ս, թե՞ ոչ և ինչ քայլեր են հարկավոր:
Սերգեյ Վյալով
Բ.գ.թ., գաստրոէնտերոլոգ
Նյութն՝ ըստ mama.ru կայքի