Ինչպես է պատահում, որ կինը երկվորյակ է ծնում - 3

Հղիության ընթացքը բազմապտուղ հղիության ժամանակ

Հղի կնոջ օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերը աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ` սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերը, երիկամները, էնդոկրին համակարգը և, իհարկե, կենտրոնական նյարդային համակարգը: Այսպիսի հղիների մոտ ավելի հաճախ են լինում հղիության առաջին և երկրորդ կեսի տոքսիկոզներ, հաճախ լինում են վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ: Քանի որ որովայնի շրջագիծը լինում է ավելի մեծ, ճնշումը ստոծանու վրա ավելի արտահայտված  է լինում/ արգանդի հատակը լինում է բարձր/ .  կինն ունենում է հևոց, դժվարաշնչություն, շնչարգելություն, սրտխփոց:

Մեկ ձվաբջջային զույգերը հաճախ աճում և զարգանում են անհավասարաչափ, քանի որ սննդարար նյութերը գալիս են նույն ընկերքից և

բաշխվում են անհավասարաչափ, որի հետևանքով պտուղներից մեկը լինում է հիպոտրոֆիկ և նույնիսկ կարող է մեկը մահանալ:

 

Բազմապտղության ժամանակ հղիության ընթացքում հաճախ է լինում գերջրություն, որն իր հերթին խանգարում է զույգերի նորմալ զարգացմանը:

Հղիության վարումը

Բազմապտուղ հղիությամբ կանայք համարվում են բարձր ռիսկայնության, հետևաբար պետք է լինեն գինեկոլոգի մշտական հսկողության տակ: Ծննդաբերությունից 15 օր շուտ տրվում է փոխանակման քարտ և ուղարկում են ստացիոնար` մանրակրկիտ հետազոտության, մանկաբարձական  իրավիճակը պարզելու, ծննդաբերության վարման ճիշտ տակտիկան մշակելու և հնարավոր բարդություններից խուսափելու համար:

Նյութը հավաքեց Անի Ասատրյանը

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ