Գլուխ սոխի դիմակ
Այս դիմակը խորհուրդ է տրվում չոր և նորմալ մաշկի համար:
Պատրաստեք սոխի հյութ և ավելացրեք մեղր 1:1 հարաբերությամբ: Զանգվածը քսեք անձեռոցիկի վրա և դրեք դեմքին: 10-15 րոպեից դիմակը հանեք և դեմքը շփեք լորենու թուրմով:
Գինու քացախի թրջոցներ
Քացախի թրջոցները կիրառում են մածունի դիմակի հետ: Դա պիգմենտային հետքերի լավ սպիտակեցման միջոց է: Թրջեք անձեռոցիկը քացախի մեջ և դրեք անմիջապես պիգմենտային հետքերի վրա 10 րոպե: Հետո հանեք անձեռոցիկը և դրեք մածունի դիմակ: Դրա համար կես բաժակ մածունի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ ցորենի ալյուր և դրեք դեմքին 10 րոպե:
Այս թեմայով կարդացեք նաև`
Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-1
Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-2
Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-3
Շարունակելի
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,