Նախ`ցանկացած կին պետք է իմանա, որ թե բնական ճանապարհով ծննդաբերությունից և թե կեսարյան հատումից հետո պետք է անցնել մի շարք հետազոտություններ՝ վստահ լինելու համար, որ ամեն ինչ կարգին է:
Կեսարյանից հետո հիվանդանոցում կզննեն պատռվածքի կարը, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտության միջոցով կպարզեն՝ արգանդը ինչպես հարկն է կրճատվե՞լ է և նորմալ վիճակու՞մ են, արդյոք, ձվարանները: Ցանկալի է նաև հանձնել ՊԱՊ թեստ, որը հայտնաբերում է արգանդի պարանոցի կամ վզիկի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները:
Իսկ առհասարակ ո՞ր գանգատների դեպքում է պարտադիր բժշկի դիմելը, եթե արդեն դուրս եք գրվել հիվանդանոցից.
- մարմնի բարձր ջերմաստիճան
- հետվիրահատական վերքից առատ և երկարատև արյունային կամ թարախային բնույթի արտադրություն
- հաճախամիզություն և ցավ միզելիս
- ուժեղ ցավ որովայնում
- հեշտոցից հոտով արտադրություն
- թուլություն, գխապտույտ, սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, միզարձակման երկարատև բացակայություն: