Ամռան գալու պես կերակրող մայրիկների մոտ հարց է ծագում՝ իսկ կարելի՞ է արևայրուք ընդունել, այն չի՞ ազդի մոր և բալիկի առողջության վրա:
woman.ru կայքը գրում է, որ կերակրող մայրերին որեւէ մեկը չի արգելում արևայրուք ընդունել: Սակայն պաշտպանիչ ու անվտանգության միջոցները պետք է կրկնապատկել: Կերակրող մայրերը պետք է խուսափեն արևի ուղիղ ճառագայթների տակ պառկելուց:
Ճառագայթները չեն կարող բացասական ազդեցություն ունենալ կրծքի կաթի որակի վրա, դրա համար էլ արևայրուքը հակցուցված չէ նրանց: Սակայն հայտնի է, որ կերակրելու ընթացքում կրծքի հյուսվածքները մեծանում են, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց հերթին կարող են բացասաբար ազդել բջիջների բաժանման վրա, ինչն էլ հետագայում կարող է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման համար խթանիչ գործոն լինել:
Բացի այդ, հղիության ու կերակրման ընթացքում առաջացած հորմոնները բերում են պիգմենտացիայի ու մաշկի այլ փոփոխությունների, այս պարագայում արևն առաջին օգնականն է: Այդ պատճառով կերակրող մայրերն արևայրուք ընդունելիս պետք է շատ զգույշ լինեն:
Շարունակությունը` www.panorama.am կայքում