Իհարկե, հղիությունից հետո առաջացած բծերից լիովին ձերբազատվել հնարավոր չէ, բայց հնարավոր է դրանց արտահայտությունը մեղմացնել: Այսինքն` այնպես անել, որ աննկատ դառնան: Եվ եթե կարողանաք հղիության ընթացքում կիրառել այս մեթոդները, մի քայլ առաջ ընկած կլինեք:
1.Ձվի սպիտակուց
Կարող է փոքր-ինչ զզվելի թվալ, բայց ձվի սպիտակուցի պրոտեինն օգնում է երիտասարդացնել մաշկը: Փորձեք օրական երեք անգամ այն քսել մաշկի բծավոր հատվածներին:
2.Կարտոֆիլի հյութ
Կարտոֆիլը պարունակում է վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք օգնում են մաշկի բջիջների վերականգնմանը: Արդյունքում` բծերը դառնում են քիչ տեսանելի: Պարզապես կտրատեք կարտոֆիլը եւ դրեք այդ բծերի վրա:
3.Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութի բնական թթուներն օգնում են բծերի վերացմանը: Պարզապես քամեք հյութը մաշկի վնասված հատվածների վրա եւ թողեք այդպես չորանա մոտ 10 րոպե, որից հետո լվացեք:
4.Շի ծառի եւ կոկոսի յուղ
Շի ծառի կամ կոկոսի յուղով օրվա մեջ մի քանի անգամ մերսեք մաշկի բծավոր հատվածը: Հատկապես շի ծառի յուղը խոնավացնում է մաշկը եւ օգնում ազատվել բծերից: Եթե այն օգտագործեք նաեւ հղիության ընթացքում, ավելի մեծ կլինի դրանց առաջացումը կանխելու շանսերը:
5.Ձիթապտղի յուղ
Հղիության ընթացքում ձիթապտղի յուղը մաշկի վրա քսելով` կկանխեք բծերի առաջացումը: Այն պարունակում է վիտամին E, որը վերականգնում է մաշկային հյուսվածքները: Ձեթը փափկեցնում է մաշկը այնպես, որ այն կարողանա ձգվել, ինչն էլ իր հերթին նվազեցնում է բծերի տեսանելիությունը:
6.Ալոե
Ալոեն կարելի է օգտագործել թե հղիության ընթացքում, թե ծննդաբերությունից հետո: Այն նվազեցնում է բծերի արտահայտությունը: Այն հանգստացնում եւ բուժում է մաշկը:
7.Շաքար
Կարող եք ինքներդ սկրաբ պատրաստել` օգտագործելով բնական շաքար, մի քանի կաթիլ ձեթ եւ կիտրոնի հյութ: Ամեն օր` լոգանք ընդունելուց առաջ, քսեք այս խառնուրդը մաշկի բծավոր հատվածներին: Ոչ միայն բծերը կամաց-կամաց կնոսրանան, այլեւ հաճելի կբուրեք :