Այս հարցը իրենց տալիս են հիմնականում նրանք, որոնք կանգնած եմ ամուսնալուծության խնդրի առջև: Հասկանալի է, որ ամեն պարագայում ծնողների ամուսալուծությունը հետք է թողնում երեխաների հոգեբանական վիճակի վրա:
Սակայն լուծո՞ւմ է արդյոք հանուն երեխայի ընտանիքը պահպանելը և նման կերպով ընտանիքի պահպանությունն արդյոք իրատեսական է: Կլինի՞ արդյոք դրանից բոլորին լավ ու հեշտ, թե՞ այս միջոցով կսրվի իրավիճակը: Այս բոլոր հարցերին միանշանակ պատասխաններ չկան, այդ իսկ պատճառով եկեք վերլուծենք ամեն մի փաստ և նյուանս:
Շատերն ապրում եմ անհաջող ամուսնական կյանքով հանուն երեխաների: Այստեղ իրավիճակը երկակի է. մի կողմից երեխաներին օբյեկտիվորեն ծանր է տանել ծնողների բաժանումը և ընդունել ծնողի նոր կողակցին, եթե հայտնվի այդպիսին:
Ոչնչով լավ չէ նաև իրավիճակը, երբ փոքրիկը մեծանում և դաստիարակվում է ընտանիքում, որտեղ չկան իսկական հարաբերություններ, չկա սեր, չկա միմյանց հասկանալու ձև և փոխադարձ հարգանք: Այդ իսկ պատճառով, եթե մեծահասակները որոշում են կայացնում բաժանվել կամ պահպանել ընտանիքը հանուն երեխայի, պետք է հստակ ծանրութեթև անեն բոլոր դրական և բացասական կողմերը:
Օրինակ, մի տարբերակ է, երբ ամուսնությունը իր բնույթով սովորական է. ծնողները չեն վիճում, ընտանիքով միասին ժամանակ են անց կացնում, երեխանը իրենց լավ են զգում, ամեն ինչ գնում է իր հունով: Դրա հետ մեկտեղ հայտնի է, որ զույգերից մեկը կամ կողքից մեկին ունի կամ շուտ շուտ «ձախ» է գնում: Ժամանակ առ ժամանակ վեճեր են առաջանում, սակայն թաքուն, երեխաներին չվերաբերող, տան մեջ դա փոթորիկի չի վերածվում: Կամ ծնողների մեջ կան կանցաղային և աշխարհայացքների տարաձայնություններ, սեր չկա, միասնական ապագա չեն տեսնում , բայց ընտանիքում դեռևս ամեն ինչ բարեհաջող է: Կամ, օրինակ, ամուսիններից մեկը ինչ-որ առումով դժգոհ է կողակցից, մտածում է բաժամնան մասին, բայց խղճում է երեխաներին:
Նմանատիպ հանգամանքներում , իհարկե, հարկավոր է մտածել, գուցե հանուն երեխաների արժե պահպանել ընտանիքը` ծայրահեղ դեպքում մինչև որոշակի ստատիկ ժամանակահատվածի (երեխան գնա դպրոց, ընդունվի համալսարան, սկսի ինքնուրույն կյանք վարել):
Տարբերակ երկրորդ՝ տանը չկա ոչ սեր, ոչ փոխադարձ ըմբռնողություն, ծնողները անընդհատ վիճում են, համարյա չեն շփվում, ընտանիքով միասին ժամանակ չեն անցկացնում և այլն: Օրինակ, հայրիկը համարյա տանը չի լինում, կամ մայրիկը ավելի շատ գերադասում է իրենով զբաղվել: Այսպիսի մոդելով ընտանիքը համարվում է ոչ բարենպաստ երեխայի հոգեկանի համար, և ավելի լավ է այն բացակայի, քան լինի: Ավելի լավ է շուտ բաժանվել և ամեն ինչ բացատրել երեխային, քան նրան մշտական սթրեսի ենթարկել՝ նրա մեջ ձևավորելով ընտանիքի ոչ ճիշտ և ոչ ադեկվատ մոդել: Այստեղ հարց է առաջանում ՝ որն է փոքրիկի համար ավելի լավ՝ ապրե՞լ իրար ատող ծնողների հետ, թե՞ կրել ապահարզանի դժվարությունները և ապրել մի ծնողի հետ: Ավելի լավ է և Ձեզ ազատեք դժվար հարաբերություններից և երեխային՝ ընտանեկան ծանր միջավայրից: Հիշեք, որ ընտանեկան անառողջ մթնոլորտը ներթափանցվում է նրա հեգեբանության մեջ, նա տանջվում է ձեզնից ոչ պակաս:
Շարունակելի