Մաստիտի կանխարգելումը

Խիստ կարևոր է մաստիտների կանխարգելումը, որն սկսվում է կանանց կոնսուլտացիայից: Մանկաբարձուհին  նախ պետք է ուշադրություն կենտրոնացնի հղի կնոջ օրգանիզմում եղած ինֆեկցիայի օջախներին

/փչացած ատամներ, թարախային տոնզիլիտ և այլն/ ` ժամանակին դրանք բուժելու նպատակով: Բոլոր հղի կանանց խորհուրդ է տրվում ամեն օր լվանալ կրծքագեղձերը գոլ ջրով և չորացնել կոշտ սրբիչով: Եթե պտուկները լավ արտահայտված չեն կամ տափակ են, խորհուրդ է տրվում կատարել պտուկների մերսում` ձգելով դեպի դուրս:

Ծննդաբերությունից հետո ծննդկանը կերակրումից առաջ պետք է հոսող ջրի տակ օճառով լվանա ձեռքերը, նաև կրծքագեղձերը, կապի գլխաշոր, կրի դիմակ: Կերակրումից հետո դարձյալ պետք է գոլ ջրով լվանա կրծքագեղձերը և կթելով դատարկի կրծքագեղձում մնացած կաթը:

 

Անպայման կերակրելիս երեխան պետք է բռնի պտուկը լրիվ, ամբողջ շուրջպտկային օղակով, իսկ աննշան ճաքեր կամ քերծվածքներ նկատելիս, մանկաբարձուհին պետք է մշակի պտուկները որևէ անտիսեպտիկ լուծույթով և դնի անտիբակտերիալ տարբեր քսուկներ /սինտոմիցին, ռևանոլ և այլն/, մասուրի կամ չիչխանի յուղեր:

 

Անի  Ասատրյան

Այս թեմայով կարող եք կարդալ  նաև` Մաստիտի 3-րդ տեսակի դեպքում նորածնին կերակրելն արգելվում է