9-10 շաբաթ
9-10 շաբաթականում երեխան արդեն կշռում է 4 գրամ, իսկ հասակը 2-3 սմ է։ Չնայած իր փոքր չափսերին՝ երեխայի ուղեղը բաժանված է երկու կիսագնդի: Սկսել են ձևավորվել նաև կաթնատամների ծկթման գոտիները և համային ընկալիչները: Անհետանում է երեխայի ձեռքերի մատների միջև եղած թաղանթը: Փոքրիկը սկսում է ավելի շատ շարժվել, բայց մայրիկի համար դեռ աննկատ:
Այս ժամանակահատվածում է, որ երեխայի մոտ հայտնվում են դիմագծերը: Սկսում են աճել մազերը:
11-12 շաբաթ
Այս ժամանակահատվածում ձևավորվում են երեխայի սեռական օրգանները, հետևաբար, ուլտրաձայնային հետազոտության միջոցով, արդեն հնարավոր է պարզել երեխայի սեռը: Բայց սխալվելու հավանականությունը մեծ է: Երեխան աչքի համար դեռ խորթ տեսք ունի: Նա ունի մեծ գլուխ ու փոքր մարմին, բայց նրա դեմքը ավելի ու ավելի շատ է հիշեցնում մեծահասակ մարդու դեմք: Ականջները գրեթե ձևավորված են, հոնքերն ու թարթիչներն էլ են հայտնվել: Արյան նոր անոթներ են հայտնվում, ու սկսվում է հորմոնների արտադրությունը: Ի դեպ, երեխայի հասակը արդեն 6 սմ է։ Նա կշռում է մոտ 20 գրամ:
Շարունակելի
Աղբյուրը՝ adme.ru