Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմփոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 8-րդ խմբաքանակին:
Անուն: Տաթև
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս երկու տարեկան է, ծնված օրվանից հակում ունի հետ տալու, մի քիչ ավել ուտելուց կամ լացելուց սկսում է հետ տալ կերածը: Ի՟նչն է պատճառը , ի՟նչ ստուգումներ անցնենք:
Պատասխան: Հարգարժան Տաթև, կա մի վիճակ, որը կոչվում է սովորույթային փսխում: Այն 4-5 տարեկանից հետո ինքնուրույն անցնում է , բայց նման իրավիճակներում միշտ ցանկալի է կատարել գաստրոէնտերոլոգիական հետազոտություն, այն է՝ ստամոքսի հետազոտություն: Առողջություն փոքրիկին:
Անուն: Լուսինե
Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 40 օրական է, ցերեկները, կարելի է ասել, նորմալ քնում է, սակայն գիշերը մեծ պրոբլեմ է նրան քնեցնելը, ոչինչ չի օգում: Նշեմ նաև, որ արհեստական կերով է սնվում երեխաս, բժշկի նշանակումով Էսպումիզան եմ տալիս գազիկների համար, բայց դա ևս չի օգնում քնելուն: Ի՟նչ խորհուրդ կարող եք տալ, ի՟նչ անել, եթե մինչև գիշերվա երկուսը անհանգիստ է, չի քնում ու նաև լաց է լինում:
Պատասխան:Հարգելի Լուսինե, մինչև 2 ամսական երեխաներին բնորոշ է գիշերային առույգությունը, դա հիվանդագին վիճակ չէ և շատ նորմալ է: Անհոգ եղեք: ժամանակի ընթացքում երեխայի բիոլոգիական ռիթմը կկարգավորվի:
Անուն: Մերի
Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 6.5 ամսական է, շատ է քրտնում և գաղթունը դանդաղ է փակվում: Մանկաբույժը նշանակել է HERBALAND կոնֆետներ,օրական 1 հատ: Բայց ես կարդացի, որ սա թույլատրվում է սկսած 2 տարեկան հասակից: Ի՟նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան:Հարգարժան Մերի, նման վիճակները բնորոշ են երեխայի օրգանիզմում կալցիումի փոխանակության խանգարումներին: Անհարժեշտ են համապատասխան միջամտություններ : Իսկ միջամտությունների ծավալը կարելի է ընտրել մանկաբույժի կողմից լրացուցիչ խորհրդատվությունից հետո:
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ: Լսել եմ, որ գարեջուրը լավացնում է կաթնարտադրությունը, արդյո՟ք դա այդպես է: Օրինակ, առավոտյան և երեկոյան 200 մլ գարեջուրը ինչպե՟ս կանրադառնա փոքրիկիս վրա: Իսկ եթե ոչ գարեջրի միջոցով, ապա էլ ինչպե՟ս կարող եմ լավացնել կաթնարտադրությունը, տղաս ծնվել է խոշոր քաշով և օր-օրի ավելի շատ է ուտում, և երեկոյան ժամերին կաթը չի բավականացնում: Նախապես շնորհակալություն:
Պատասխան:Հարգելի Անի, կրծքով կերակրման ժամանակ գարեջուր խմելը ցանկալի չէ, նույնիսկ, եթե նրանում սպիրտ չկա: Այն ուժգնացնում է երեխայի աղիքներում խմորման գործընթացը և գազերի առկայությունը:
Կաթնարտադրությունը հոգեբանական գործընթաց է և ոչ մի կապ չունի ձեր կերածի կամ խմածի ծավալի հետ: Ցավոք, Դուք չեք նշել երեխայի տարիքը, անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել կողմնակի սննդի` կաթնախառնուրդների: Իսկ թե ինչ կաթնախառնուրդ, կորոշի մանկաբույժը երեխային տեսնելուց հետո: Առողջություն եմ մաղթում:
Անուն: Անահիտ
Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրւմ: Հնարավո՟ր է արդյոք միայն ջրծաղիկից մահացության դեպքեր լինեն:
Պատասխան:Հարգելի Անահիտ, մահացության դեպք կարող է լինել ցանկացած հիվանդությունից, եթե հիվանդը չի գտնվում բժշկի հսկողության տակ: Խնդրում եմ հարցը ձևակերպել ավելի մասնրամասն:
Անուն: Կարինե
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ ջան, իմ մարմնի նորմալ ջերմաստիճանը 35 աստիճան է: Դա որևէ կապ ունի՟ նորածին երեխայիս շատ գազեր ունենալու և փսխելու հետ:Կերակրում եմ կրծքով և խառնուրդուվ:
Պատասխան:Հարգարժան Կարինե, Ձեր մարմնի ջերմաստիճանն ոչ մի կապ չի կարող ունենալ երեխայի մարսողական խնդիրների հետ, հնարավոր է կաթնախառնուրդից է: Խորհրդակցեք մանկաբույժի հետ կաթնախառնուրդի վերաբերյալ, միգուցե հարկավոր է այն փոխարինել մեկ ուրիշով:
Անուն: Սուսաննա
Հարց: Բարև Ձեզ,հարգելի բժիշկ: Աղջիկս 3 տարեկան է, դեռ ամիսը չլրացած, հիվանդանում է՝շատ բարձր ջերմություն, կոկորդը կարմրում և նշիկները թարախակալվում են։ Այնպես է ստացվում, որ ամեն ամիս հակաբիոտիկներ է խմում։ Ի՟նչ անենք:
Պատասխան:Հարգելի Սուսաննա, խորհուրդ եմ տալիս դիմել մանկական քիթ -կոկորդ -ականջ մասնագետի, ով, հետազոտելով երեխային, Ձեզ ավելի հստակ խորհուրդ կտա:
Անուն: Անահիտ
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, փոքրիկս երկու տարեկան է, չորս ամիս առաջ` ժանիքները ծակելու ժամանակ, հիվանդացավ, ջերմությունը հասավ քառասուն, ոտքը ցնցում էր , աչքերը բաց էին, բայց չէր արձագանքում ոչ մի բանի: Մի քանի օր առաջ նորից ջերմությունը բարձրացավ, իսկ տվածս դեղերը ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ նորից գիտակցությունը կորցրեց: Բժիշկն ասաց, որ փոքրիկիս օրգանիզմը ջերմության միանգամից բարձրանալու հակում ունի, սակայն մինչ այդ կարողացել եմ իջեցնել դեղերով կամ մոմիկով ու ոչինչ չեմ նկատել: Արդյո՟ք դա իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, և ե՟րբ կանցնի նրա այդ հակվածությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան:Հարգարժան Անահիտ, Ձեր բալիկի մոտ հավանաբար նկատվել են ցնցումներ, իսկ ցանկացած ցնցումային վիճակ շատ վտանգավոր է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի համար : Անպայման դիմեք մանկական նյարդաբանի խորհրդատվությանը:
Անուն: Անահիտ
Հարց: Բարև Ձեզ , իմ փոքրիկը 1,2 տարեկան է և կուրծք է ուտում, մեկ ամսից մեկնելու ենք ծով, հիմա կարելի՟ է կտրել կրծքի կաթից:
Պատասխան: Հարգարժան Անահիտ, շատ լավ է, որ կերակրել եք այսքան ժամանակ: Այս տարիքում կրծքից կտրելն ավելի հեշտ կլինի, քան ավելի ուշ տարիքում: Ծով գնալը ոչ մի կապ չունի, եթե որոշել եք կտրել կրծքից , ապա ճիշտ ժամանակն է:
Անուն: Լիա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, ես ունեմ մեկ տղա, 11 ու կես ամսական: Դեռ երկու ամսականում բժիշկն ասաց, որ տղայիս սեռական օրգանի ծայրի մաշկը կպած է և պետք է գործողությամբ բացել: Այդ ժամանակ պիտի ճամփորդեինք, այդ պատճառով ոչինչ չարեցինք: Նշեմ, որ միայն ծայրի մաշկի կողերն են կպած, գխիկը բացվում է մոտ 40%-ով: Այժմ ապրում եմ այլ երկրում, այստեղ ասում են ամեն ինչ նորմալ է: Մյուս ամիս վերադառնալու ենք Հայաստան, մեր բժիշկն ասել է, որ գործողությունը ցավոտ է և երեխան երեք օր հնարավոր է ցավեր ունենա: Հարց է առաջանում, արդյո՟ք դա անհրաժեշտ է անել, թե ժամանակի ընթացքում ինքն իրեն գլխիկը կբացվի: Շնորհակալություն:
Պատասխան:Հարգարժան Լիա, Ձեր մոտեցումն ավելի քան գրագետ է և պարզ զգացվում է, թե որքան տեղեկացած եք Դուք: Կարող եք սպասել մինչ երեխան մեծանա, և խնդիրը ժամանակի ընթացքում կկարգավորվի:
Անուն: Լիանա
Հարց: Հարգելի բժիշկ, փոքրիկս 2,2 տարեկան է, 1,5 տարեկանում կտրել եմ կրծքով կերակրելուց՝ փոխարենը կովի կաթ է ուտում (ջրով բացում եմ, որ շատ խիտ չլինի), 3- 4 անգամ ընդհանուր մոտ 300 գրամի չափով՝ միայն գիշերվա ընթացքում: Ասացեք խնդրում եմ, արդյո՟ք դա վնասակար չէ, հատկապես այն, որ գիշերն է ուտում:
Պատասխան:Հարգարժան Լիանա, դա վնաս չէ, բայց բավարար էլ չէ, քանի որ կովի կաթն, այն էլ ջրով բացված, ունի ցածր կալորիականություն: Արդեն ժամանակն է և անհրաժեշտ է երեխային հավելյալ սնունդ տալ:
Անուն: Ալյա
Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում, այսօր նկատեցի, որ փոքրիկիս գաղթունը փոս է, լացելիս ու շնչելիս կարծես սրտի նման աշխատեր: Շատ անհանգիստ եմ, արդյո՟ք դա նորմալ է: Խնդրում եմ մի խորհուրդ տվեք, կարիք կ՟ա բժիշկի դիմել:
Պատասխան: Հարգարժան Ալյա, քանի որ չեք նշել երեխայի տարիքը այդ հարցին չի կարելի միանշանակ պատասխանել: Ամեն դեպքում ձեր նշած վիճակը համապատասխանում է նորմային, պարզապես ապահով լինելու համար դիմեք մանկաբույժի:
Անուն: Թամարա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Իմ տղան 4,5 ամսական է, ծնվել է 2,9 կգ քաշով, հիմա կշռում է 5 կգ, պոլիկլինիկայում ասում են, որ նորմայից շատ ցածր է: Ուտում է նորմալ (կրծքի կաթ, արհեստական կերերից հրաժարվում է), աշխույժ է, գիշերը նորմալ քնում է, ուղղակի օրվա մեջ հաճախակի լալիս է, չի հանգստանում անգամ կերակրել փորձելիս: Պոլիկլինիկայում նյարդաբանն ու մանկաբույժը որևէ խնդիր չեն գտնում երեխայի մոտ: Խնդրում եմ խորհուրդ տալ, արժե՞ անհանգստանալ և ի՞նչ կարելի է անել: Եվ ասացեք խնդրում եմ, դուք ընդունելության օրեր ունե՞ք:
Պատասխան: Հրագարժան Թամարա, Ձեր երեխայի քաշը բավարար է, անհագստանալու կարիք չկա, իսկ կոնսուլտացիայի համար կարող եք դիմել “Շենգավիթ” ԲԿ ցանկացած աշխատանքային օր և ցանկացած ժամ:
Անուն: Սոնա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 4 տարեկան է, սնվում է նորմալ, բողոքներ չունի, բայց երեկոյան և առավոտյան բերանից հոտ է գալիս: Ինչի՟ց կարող է լինել:
Պատասխան:Հարգարժան Սոնա, ամենայն հավանականությամբ երեխան ունի մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ, խորհուրդ կտամ պարզապես այցելել մանկական գաստրոէնտերոլոգի, որպեսզի հստակ հասկանանք , թե ինչ խնդիր կա երեխայի մոտ:
Անուն: Գոհար
Հարց: Բարեւ Ձեզ, հարգելի բժիշկ,աղջիկս 7.5 ամսական է,արդեն մի քանի օր է ինչ նկատում եմ, որ մազերը թափվում են: Դա բնակա՟ն է, թե՟ անհանգստանալու պատճառ ունեմ: Շնորհակալություն:
Պատասխան:Հարգելի Գոհար, անհանգստանալու կարիք չկա: Այդ տարիքում երեխայի մազերի թափվելը բնական է, քանի որ մայրական մազերը թափվում են և նոր, թարմ մազեր են աճում: Եթե մազերի թափվելու ժամանակ առաջանում են անմազածածկ օջախներ և մազերը չափից ավելի շատ են թափվում, այդ դեպքում պետք է դիմել մանկական մաշկաբանի:
Անուն: Հռիփսիմե
Հարց: Իմ աղջնակը շուտով վեց տարեկան կլինի:Նրա ատամները շատ փխրուն են ու մաշվում են դեռ երկու-երեք տարեկանից:Ատամնաբույժներն ասում են, որ հնարավոր է որևէ հիվանդության կամ կալցիումի պակասից լինի: Սակայն նա շատ ամուր ոսկորներ, հաստ մազեր, առողջ եղունգեր ունի: Հեռացված են երկու սեղանատամները, և ասում են, որ մյուս սեղանատամներն էլ են հառացման: Սակայն վախենում եմ հետագայում դիմածնոտային բարդություններ լինեն: Ի՟նչ խորհուրդ կտաք: Ինչպե՟ս պայքարել , որ նոր դուրս եկող ատամներն առողջ լինեն: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Հռիփսիմե, այդ խնդիրը միանշանակ կալցիումի փոխանակության հետ է կապված: Ձեզ ճիշտ խորհուրդ են տվել, իսկ փչացած ատամները պետք է բուժել և ոչ թե հեռացնել, քանի որ տեղի կունենա ծնոտի դեֆորմացիա: