Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Մարի
Հարց: Դեղորայքով հնարավո՞ր է բուժել էրոզիան, և արդյո՞ք չի խանգարում հղիանալուն:
Պատասխան: Որոշ դեպքերում էրոզիան հնարավոր է բուժել դեղորայքով: Օրինակ,եթե այն առաջացել է բորբոքային ֆոնի վրա: Ինչ
Մարիա
Հարց: Ինձ մոտ դաշտանը եղել է հունիսի 10- ին ավարտել 15- ին, հարաբերություն եմ ունեցել 21-ին: Հնարավո՞ր է հղիանամ, եթե այո, ինչպե՞ս պիտի զգամ.
Պատասխան: Այո, այս դեպքում դուք կարող եք հղանալ: Հղիության առաջին նշաններից մեկը կրծքում ծավերն են: Եթե առկա լինի հղիություն, ապա այն կարտահայտվի դաշտանային ցիկլի ուշացումով, որից հետո կարող եք հղիության թեստ օգտագործել և վերջնական իմանալ:
Ադրինե
Հարց: Բարև Ձեզ, հղիությունս 15 շաբաթական է, սակայն 11-12 շաբաթականում հիվանդացել եմ վիրուսային հիվանդությամբ (անգինա): Բժշկի նշանակմամբ խմել եմ Amoxicillin 500 mg 3 օր (9 հաբ): Արդյո՞ք ճիշտ եմ արել, ի՞նչ հետևանք կարող է թողնել: Նշեմ նաև, որ խմում եմ ֆոլաթթու և վիտամիններ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Մի անհանգստացեք, եթե բժիշկը նշանակել է, ուրեմն եղել է ցուցում: Դա վգանգավոր չէ, և այս դեղորայքը թույլատրելի է հղիության ժամանակ:
Արփի
Հարց: Բարև ձեզ,ես 1.5 տարի է ամուսնացած եմ : Ամուսնությանս 7-րդ ամսում հղիացա, 2 ամսականում վիժեցի, վիժումից հետո բժիշկների միջամտություն չի եղել, ունեմ դաշտանային ցիկլի խանգարում, հաճախում եմ բժիշկի: Վիժումից հետո 8 ամիս է անցել, սակայն հղիություն չկա, բժիշկը նշանակել է Դյուֆաստոն դաշտանային ցիկլի կարգավորման համար: Երբ խմում եմ դեղը, դաշտանի խանգարում չի լինում այդ ամիս, չխմելու դեպքում ամենաքիչը 20 օր ուշանում է: Բժիշկն ասում է, որ խնդիրներ չկան,խնդրում եմ ինձ ասեք, արդյո՞ք կօգնի դեղը կարգավորել դաշտանային ցիկլը: Ինչքա՞ն ժամանակ կարելի է օգտագործել արդյունքի հասնելու համար: Եվ ի՞նչը կարող է խնդիր լինել, որ նորից չեմ հղիանում: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Ըստ Ձեր նկարագրած պատկերի դաշտանային ցիկլի խանգարումը կարող է պայմանավորված լինել պրոգոստերոնի պակասի հետ, այսինքն, դաշտանային ցիկլի երկրորդ կեսի հորմոնի պակասի հետևանք, որն էլ կարող է իր հերթին վիժման պատճառ հանդիսանալ: Ամեն դեպքում դա նորմալ չէ, խորհուրդ եմ տալիս լիարժեք հետազոտվել:
Նարինե
Հարց: Բարև Ձեզ, ես 37 տարեկան եմ և ունեմ 25 շաբաթական հղիություն, հիվանդացել եմ գրիպով:Գրիպս տևել է 2 օր ,ջերմությունս բարձրացել է մինչև 37.7, քթիցս արտադրություն է եղել, բայց չեի հազում:Գրիպը կազդի՞ պտղի վրա: Կանխավ շնորհակալություն օգնության համար:
Պատասխան: Պտղի վրա ազդելու հավանականությունը շատ չնչին է: Ես խորհուրդ կտայի այցելել բժիշկի և ստանալ համապատասխան նշանակումներ:
Հերմինե
Հարց: Բարև Ձեզ ,ինձ մոտ ծննդաբերությունից հետո հայտնաբերվել էր գարդներելա կանացի հիվանդությունը,քանի որ ես կերակրող մայր էի ,բժիշկը ինձ խորհուրդ տվեց բուժումը սկսել կերակրելը վերջացնելուց հետո: Հիմա փոքրիկս 9 ամսական է, բայց դեռ կերակրում եմ : Ես նորից հղիացել եմ, երևի 2 շաբաթական կլինի:Խնդրում ասեք` դա պտղին վնաս կպատճառի՞, եթե հղիության ընթացքում բուժումը ստանամ,ինչպես նաև խնդրում եմ ասեք` մինչև ե՞րբ կարող եմ կերակրել երախային:Կանխավ շնորհակալություն խորհրդատվության համար:
Պատասխան: Այո, որոշ դեպքերում դա կարող է ազդել պտղի զարգացման վրա: Բուժումն էլ հղիության ժամանակ շատ սահմանափակված է: Ոչ բոլոր դեղերն էլ թույլատրված հղիության ժամանակ:
Ինչ վերաբերում է կերակրելուն, ապա խորհուրդ է տրվում կերակրել փոքրիկին մինչ 9 ամսականը: Երկարատև կերակրումը բերում է օրգանիզմում կալցիումի պաշարների սպառման, որն էլ բերում է բացասական հետևանքների: Խորհուրդ կտամ անպայման այցելել բժշկի:
Մարգարիտա
Հարց: Մրսածության արդյունքում արդեն մեկ շաբաթ է միզելուց սուր հոտ և ցավ եմ զգում, հիմնականում ավարտին: Դա վտանգավո՞ր է:
Պատասխան: Պետք է այցելել բժշկի և հանձնել քսուկ: Ամեն դեպքում դա ուշադրության արժանի խնդիր է:
Վարդուհի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, ես 5 տարեկան բալիկ ունեմ, ցանկանում ենք ունենալ երկրորդը, 4 ամիս չհղիանալուց հետո հանձնեցի անալիզներ, հայտանաբերվեց ուրիոպլազմա, խոռոչի բորբոքում , սունկ, DHEA-ն ինձ մոտ 18,3 է, ստացել եմ համպատասխան բուժումները, պատրաստվում եմ նորից հանձնել նույն անալիզները, հորմոնի համար խմում եմ Դեքսամետազոն` օրը մեկ անգամ կես կոճակ, բժիշկի ասելով պետք է 8 ամիս խմեմ, արդեն լրանում է 2 ամիսը ինչ խմում եմ, խնդրում եմ ասացեք` ինչքանո՞վ է վտանգավոր այդ հորմոնի բարձր լինելը և եթե այլևս չխմեմ այդ հաբը ի՞նչ հետևանքներ կունենա: Եթե հղիանամ, հղի ժամանակ կարելի՞ է դեքսամետազոն խմել, և հարգելի բժիշկ, հնարավո՞ր է այլևս չհղիանամ, եթե պաշտպանվել եմ 4 տարի, նախապես շատ շնորհակալ եմ:
Պատասխան: Մի անհանգստացեք: Դուք արեք այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժիշկը: Եթե կա նշանակման ցուցում, ապա Դեքսամետազոնը միայն դրական արդյունք կթողնի: Այն նաև նշանակում են հղիության ժամանակ: Այդ ամենը շտկելուց հետո, եթե չունենաք որևէ այլ խնդիր, դուք անպայման կհղիանաք:
Նունե
Հարց: Ինձ մոտ հեշտոցից արտադրություն կա, որը շատացել է ծննդաբերությունից հետո,ժամանակ առ ժամանակ այն հոտով է լինում: Նաև հեշտոցի մուտքի վրա սպիտակ փառ է կապում: Ինչի՞ց կարող է դա լինել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Դա կարող է լինելն հեշտոցի միկրոֆլորայի փոփոխության պատճառով: Այսինքն բորբոքման հետևանքով: Պետք է այցելել բժշկի և հանձնել քսուկ:
Աննա
Հարց: Բարև ձեզ: Ես 37 տարեկան եմ, ամուսնացած եմ 9 ամիս և դեռ չեմ հղիացել, ի՞նչ խորհուրդ կտաք` գնալ ստւգման, թե սպասել տարին լրանալուն: Շնորհակալություն
Պատասխան: Եթե Դուք և Ձեր ամուսինը չունեք ոչևէ գանգատներ, ապա պետք է սպասել մեկ տարին լրանալուն:
Անի
Հարց: Կարելի՞ է արդյոք հղիության 3-րդ ամսում ավտոմեքենայով ծով գնալ (Բաթումի): Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Ցանկալի չէ, դա ավելորդ ռիսկ է:
Լիանա
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ ջան, հղիության 3-րդ ամիսն է,դիֆուզ թունավոր խպիպ է ինձ մոտ:Ստուգել են երեխայի վարատնիկը:Ինչո՞ւ: Եվ ի՞նչն է պտղի վարատնիկը:
Պատասխան: Վարատնիկով բժիշկը կարող է նախնական իմանալ առկա է արդյոք պտղի մոտ որևէ արատ և գնահատել հղիության ընթացքը:
Կարինե
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս բարձրացնեմ հեմոգլոբինս արյան մեջ:Նախապես շնորհակալություն
Պատասխան: Առաջին հերթին մինչ հեմոգլոբինի քանակը բարձրացնելը պետք է պարզել` ինչու է այն իջնում, այնուհետև նոր ստանալ համապատասխան նշանակումենր և խորհուրդներ: Պետք է այցելել բժշկի:
Անուշ
Հարց: Բարև ձեզ բժիշկ,արդեն 10 օր է դաշտանային ցիկլ չեմ տեսնում,սակայն երբեք նման բան չի եղել, միշտ նույն օրը հիվանդանում եմ:Հղիության թեստ եմ արել, սակայն բացասական է ցույց տվել երկու անգամն էլ:Կրծքերս լցված են,թևատակերս ուռած են և ցավում են, ունեմ արտադրություն: Ի՞նչ խորհուրդ կտաք, արդյո՞ք հղի եմ,թե՞ դաշտանի խանգարում է մոտս:Նշեմ ,որ երկու ամիս է, ինչ ամուսնացած եմ:Շնորհակալ եմ
Պատասխան: Նախնական խորհուրդ կտամ այցլելել բժշկի և հարկ եղած դեպքում անցնել սոնոգրաֆիա և հանձնել քսուկ:
Ասյա
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ, ես արդեն 7 ամիս ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում, դաշտանս երբեմն ուշանում, երբեմն շուտ է սկսվում և միշտ տևում է 4-5 օր: Վերջինը եղել է հունիսի 5-ին: Բայց թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Հնարավո՞ր է, որ հղի եմ:
Պատասխան: Մի քանի օր էլ սպասեք և օգտագործել թեստ: