Սելենը համարվում է անտիօքսիդանտ, որը կանխարգելում է քրոմոսոմների քայքայումը: Սելենով ամենից շատ հարուստ է սխտորը, դրա համար էլ այն շատ են օգտագործում պտղաբերության դիետաների ժամանակ:
Լ-Արիջինը (L-Arigine) համարվում է սպերմատոզոիդներին ակտիվացնող վիտամին: Այն նաեւ լավացնում է որակը: Դրանով հարուստ է կաթնամթերքը, տավարի միսը, խոզի միսը, վարսակի ալյուրն ու ընկուզեղենը: Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ ամիս պարբերաբար օգտագործելով այս վիտամինով հարուստ մթերքը` շատանում են սպերմատոզոիդները:
Լ-Կարնիտին (L-Carnitine)-ը զգալիորեն ավելացնում է սպերմատոզոիդների շարժը: Այս վիտամինը շատ էական դեր ունի սպերմատոզոիդների գոյացման, շարժի եւ որակի ապահովման համար: Այն կարող եք գտնել հատկապես տավարի մսում, ծնեբեկում եւ կանաչեղենում:
Լիկոպեն (Lycopene)-ը մարդու օրգանիզմում համարվում է ուժեղ անտիօքսիդանտ: Սա նույնպես նպաստում է սպերմատոզոիդների ակտիվացմանը: Այս վիտամինը կարող եք գտնել լոլիկի, ձմերուկի, վարդագույն գրեյպֆրուտի, պապայայի եւ կարմիր պղպեղի մեջ:
Եվ վերջում, մի մոռացեք, բավականաչափ ջուր խմել: Ձրազրկումը կարող է ազդել սերմի որակի վրա: Սպերմատոզոիդների շատ բաղադրիչներ հենց ջրի միջոցով են գոյանում: Օրական նվազագույնը 8 բաժակ ջուր խմեք:
Այս թեմայով կարդացեք նաև