Այսօր եռակի տոն է

Մայիսի 9-ը հայության համար եռակի տոն է: Այսօր համայն հայությունը նշում է Հայրենական մեծ պատերազմի  հաղթական ավարտը, Շուշիի ազատագրման տարելիցը և Արցախի պաշտպանության բանակի օրը:

1945թ. մայիսի 9-ին ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, որին մասնակցել էին 600 հազար

հայորդիներ՝ իրենց մեծ ավանդը ներդնելով բաղձալի հաղթանակին հասնելու գործում:

1992թ. մայիսի 9-ին  քաջարի հայ զինվորներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին:

Մայիսի 9-ը համարվում է նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր:

«Իմ փոքրիկ»-ը շնորհավորում է համայն հայությանը փառապանծ հաղթանակների կապակցությամբ ու մաղթում հարատև խաղաղություն և պանծալի հաղթանակներ: