Սիրելի մայրիկներ, «Իմ փոքրիկը» շարունակում է «Փոքրիկիս հայրենիքը» խորագիրը հարստացնել բազմազան տեղեկատվությամբ, որն առնչվում է մեր երկրին`Հայաստանի Հանրապետությանը:
Կարևորեք ձեր փոքրիկի հայրենագիտական գիտելիքները, որն առաջին քայլը պետք է լինի նրա ուսումնառության ճանապարհին: Առանց հայրենիքի մասին գիտելիքների, ձեր փոքրիկը պարզապես «բոբիկ» կմտնի դպրոց: Ինչպես ձեր բալիկին ծանոթացնում եք ձեր տան սենյակներին, բակին, հարևաններին, այնպես էլ պետք է ծանոթացնեք այն երկրին, որտեղ նա ապրում է: Այդպիսով, դուք էլ հպարտանալու տեղիք կունենաք, երբ ձեր փոքրիկը անծանոթ մի միջավայրում կդրսևորի իր գիտելիքները: Ձեր իսկ օրինակով ձեր փոքրիկի մեջ հայրենիքի հանդեպ հպարտություն սերմանեք:
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է
Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Պաշտոնական անվանումը՝
Հայաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Երևան
Խոշոր քաղաքները՝
Գյումրի, Վանաձոր
Պետական լեզուն՝
Հայերեն
Կրոնը՝
Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է
Դրամական միավորը՝
դրամ, շրջանառության մեջ է մտել 1993 թ.-ից
Բնակչությունը՝
3,210,000 (2001)
Էթնիկ կազմը՝
Հայեր. 96%
Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն
Օգտակար հանածոները՝
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Տարածքը՝
29.74 հազար քառ. կմ.
Ծովի մակարդակից միջին բարձրությունը՝
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը՝
Արագած լեռը (4,090 մետր)
Հարևան երկրները՝
հյուսիսում՝ Վրաստան,
արևելքում՝ Ադրբեջան,
հարավում՝ Իրան,
հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/,
արևմուտքում՝ Թուրքիա