Ձեռքի ափի մեծությամբ փոքրիկը Ծննդյան տոները կանցկացնի ոչ թե հիվանդանոցի ինկուբատրում, այլ տանը:
Այս տարի օգոստոսին Լոս Անջելեսի USC կենտրոնում ծնված Մելինդա Սթար Գվիդոն ամենափոքրիկ նորածինն է: Ծնվելու պահին, որը տեղի է ունեցել հղիության 24 շաբաթում` կեսարյան հատման միջոցով, Մելիդան տեղավորվել է մանկաբարձի ձեռքի ափի մեջ, իսկ քաշը չի գերազանցել 270 գրամը:
Ներկայումս երեխան հիվանդանոցում է, իսկ մայրը` 22- ամյա Հայֆի Իբարան ամեն օր այցելում է նրան: Հղիության ընթացքում ապագա մոր մոտ նկատվել է արյան բարձր ճնշում, ինչը շատ վտանգավոր է ինչպես մոր, այնպես էլ պտղի համար: Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում
Բժիշկները երիտասարդ ծնողներին զգուշացրել են, որ երեխան լույս աշխարհ է գալու ժամկետից շուտ: Նրանք նաեւ նախազգուշացրել են, որ նրա կենդանի մնալու շանսերը շատ փոքր են: Եթե նույնիսկ երեխան կենդանի մնա, նրան սպառնում է կուրություն, խլություն, մտավոր հետամնացություն: Միաժամանակ`ծնողները գնացել են ռիսկի եւ հայտարարել են, թե պատրաստ են մեծացել երեխային, գրում է NEWSru.co.il-ը:
Պարբերականը նաեւ նշում է, որ նախորդ «ռեկորդակիրը»` 260 գրամ կշռող փոքրիկն արդեն յոթ տարեկան է: Եւս մեկը, որը կշռել է 280 գրամ, ներկայումս արդեն հաջողությամբ հոգեբանություն է ուսանում հեղինակավոր քոլեջներից մեկում: