Անկախության տարիներին ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010-ին՝ շուրջ 44.825 երեխա, 2002-ին՝ 32.229, 2012-ին՝ 33.333, մինչդեռ 1986 թվականին շուրջ 81.192 երեխա է ծնվել: Ընդ որում՝ 2012-ին ծնվել է 22.715 տղա, 2003-ին՝ 19277, 2010-ին՝ 23.969: 2010-ին ծնված աղջիկների թիվը 20.856 է, 2012-ին՝ 19.618:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի
Անդրադառնալով երեխաների անվանակոչությանը՝ Կարինե Կույումջյանը նշեց, որ Անի անունը զիջել է իր դիրքերը. 2004-2005-ին այն առաջնային դիրքում էր, 2009-ին կրկին պահպանել է իր դիրքերը: 2012-ին Անի անվան արձանագրված վերջին ցուցանիշը 610-ն է, այն հայտնվել է չորրորդ հորիզոնականում: Նարե և Մանե անունները, որոնք 2003-ին 16-րդ տեղն են զբաղեցրել, հաջորդող տարիներին առաջ են անցել, և Նարեն 2012-ին առաջին դիրքում է՝ 945 աղջիկների անվանակոչել են Նարե անունով, իսկ Մանե անունը առաջնային տեղ է ունեցել 2010-ին՝ 917 աղջիկների այդ անվամբ են կոչել, 2012-ին՝ 751 երեխայի: Կարինե Կույումջյանը նշեց, որ Նարե և Մանե անունները վերջին տարիներին առաջնային դիրքերում են: Առաջին տասնյակում են մնացել Աննա, Անահիտ, Լիլիթ, Մերի, Միլենա, Հասմիկ, Լուսինե անունները և այլն:
Տղաների անուններից գերակշռում են Դավիթն ու Նարեկը: Թե 2003-ին, թե 2012-ին առաջին տեղում եղել է Դավիթը, իսկ միջանկյալ տարիներին առաջին տեղում եղել է Նարեկը, ընդ որում՝ 2012-ին 1283 տղայի կոչել են Դավիթ անվամբ, իսկ 1129-ին՝ Նարեկ: Տասնյակի մեջ են Արման, Արթուր, Գոռ, Կարեն, Սամվել և այլ անունները:
Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանն անդրադարձավ վերջին տարիներին իրեն հանդիպած ամենահետաքրքիր և էկզոտիկ անվանը: Նա նշեց, որ Լոռու գյուղերից մեկում 11 աղջկանից հետո ծնվել է տղա, և նրան անվանել են Զոռով: Նա պատմեց, որ Լոռու գյուղերից մեկում ծնողները ցանկացել են երեխային անվանակոչել Կրիշնա անունով, սակայն նրանց թույլ չեն տվել, իսկ ծնողները չեն իմացել, որ ըստ օրենքի՝ ինչ անուն ցանկանան, կարող են դնել: