Փոխնակ մայրությունը պետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը: Նրա խոսքով` փոխնակ մայրության մասին օրենքը Հայաստանում ուժ ստացել է 2002 թվականին, կիրառելի դարձել` 2006-ից, բայց ավելի լայն տարածում է ստացել վերջին տարիներին:
«Վիճակագրական տվյալներ սովարաբար չեն հրապարակվում, այսօր Հայաստանում կան մի քանի բժշկական հաստատություններ, որոնք
Սակայն միայն ցանկությունը սուրոգատ մոր տարբերակին դիմելու եւ վերարտադրվելու համար բավական չէ, դրա համար հարկավոր են նաեւ համապատասխան ֆինանսներ, որը ոչ բոլորը իրենց կարող են թույլ տալ: «Փոխնակ մայրը այնքան կայացած կին պետք է լինի, որպեսզի կարողանա իրեն տրամադրել, որ երեխան իրենը չէ, սաղմը ունի հիշողություն եւ մոր հույզերը սպունգի նման կլանում է, հետեւաբար հոգեբանորեն տրավմատիկ երեխա չունենալու համար պետք է հաշվի առնել այդ գործոնը»,- նշեց Հայաստանի մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանը: Նրա խոսքով` թեեւ փոխնակ մայրեր հիմնականում դառնում են ֆինանսի կարիք ունեցող կանայք, սակայն, դա այնքան էլ ողջունելի չէ, քանի որ տվյալ կնոջ հոգեվիճակը չի կարող դրական ազդեցություն ունենալ ապագա երեխայի վրա:
Համբարձումյանը նշեց, որ հիմնականում արտասահմանում փոխնակ մոր ծառայությանը դիմում են 30-ից բարձր տարիքի զույգերը, իսկ ծառայության համար վճարվող գինը անհատական է, եւ ավելի շատ վերաբերում է «շուկայական հարաբերություններին»: «Առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է»,-ավելացրեց կենտրոնի տնօրենը:
Փոխնակ մայրությունը տարածված երեւույթ է` չնայած օրենքներն ամենատարբեր դրսեւորումներն ունեն տարբեր երկրներում` սկսած միանգամայն լոյալությունից, ավարտված խստագույն արգելքներով: Եթե Ֆրանսիայում սուրոգատ մայրությունն արգելված է, ապա ԱՄՆ-ում այն մեծ տարածում ունի, շատ հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Մայքլ Ջեքսոնը, Քրիստիանու Ռոնալդուն, դիմել են այդ քայլին:



