Ուելսի փողոցներից մեկում մի ընտանիք երեխայի երկրորդ ծննդյան օրն է նշել այն բանից հետո, երբ ռեստորանում մատուցողը երկու տարեկան երեխային սխալմամբ կրկնակի վիսկի է մատուցել:
Ռոնի Ռիզը կարողացել է խմել կես բաժակ 40 աստիճանանոց խմիչքը, մինչև որ նրա մայրը նկատել է
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, երեխայի մայրը փորձել է խմիչքը՝ իմանալու համար դա ինչ է: Մեկ կումից հետո արդեն նա այրոց է զգացել կոկորդում: Իսկ երեխան խմել է մոտ 10 կում և քնել հիվանդանոց տանող ամբողջ ճանապարհին:
Ծնողների խոսքերով՝ ռեստորանի անձնակազմի վերաբերմունքը դրան պարզապես սարսափելի էր: Նրանք ընդամենը մեկ բաժակ ջուր են բերել և գնացել: Միայն հաջորդ օրը ռեստորանից հեռախոսով ներողություն են խնդրել կատարվածի համար և նախորդ օրվա հաշիվը կրճատել 50 տոկոսով:
Աղբյուրը` www.1in.am