Հոլանդական Մաաստրիխտ քաղաքի բնակիչ Էդ Գուբենը օգնում է երեխա ունենալ ցանկացող կանանց` սեռական կապի մեջ մտնելով նրանց հետ: Ամսական 15 կին ընդունելով` նա 42 տարեկանում արդեն 82 երեխայի հայր է դարձել, եւ դա ընդամենը 8 տարում. տեղեկացնում է mignews.com-ը:
Իր ծառայությունների համար նա գումար չի վերցնում, թույլատրում է վճարել միայն ուղեւորության եւ բնակարանի վարձը, եթե
Գուբենի «ծնողական» կարիերան սկսվել է 34 տարեկանից, երբ նա ապրում էր մոր հետ եւ սեքսուալ որեւէ փորձ չուներ: Որոշելով արմատապես փոխել կյանքը` նա կենսաբանական նյութ է հանձնում սպերմայի տեղական բանկին, ավելի ուշ` հատուկ կայքերի միջոցով ծանոթանում երեխա ունենալ ցանկացող կանանց հետ:
Նրանց հետ Գուբենը պայմանագիր է կնքում, որում նշվում է, որ կանայք իրավունք չունեն նյութական ապահովություն պահանջել երեխայի համար:
Ըստ հոլանդացու` ինքը բարի գործ է կատարում, ունի նաեւ ընկերուհի, որն ամենեւին էլ դեմ չէ իր գործունեությանը:
Yerkir.am